Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

60-ականների «ստիլյագները» բեմահարթակում և էկրանին

02.18.2014

Մոսկվայի «Նա Ստրաստնոմ » թատերական կենտրոնում նախատեսել են փետրվարի 28-ին անդրադառնալ 1979թ.-ին ռեժիսոր Անատոլի Վասիլևի «Երիտասարդ մարդու չափահաս դուստրը» բեմադրության հիման վրա 1992թ.ին նկարահանված «Ճանապարհ դեպի Չատանգա» գեղարվեստական ֆիլմին, փոխանցում է «РИА Новости»-ի հաղորդագրությունը «taglur.am »-ը:

Խորհրդային գրող Վիկտոր Սլավկինի «Երիտասարդ մարդու չափահաս դուստրը» բեմադրվեց Մոսկվայի Ստանիսլավսկու անվան թատրոնում: Այն վերածվեց յուրահատուկ հեղափոխության խորհրդանիշի: Դա մի պատմություն է չորս ընկերների մասին, ովքեր երիտասարդ տարիներին, 60-ականներին եղել էին «ստիլյագներ» և որոնք հետագայում կանգնում են ինչ-ինչ ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև: Նրանցից մեկը ինչ-որ սկզբունքների հարցում զիջումների է գնում, մյուսը հարմարվում է հասարակության պահանջներին և դավաճանում ազատության ոգուն:

«Այդ ներկայացումը անցկացվել էր ժապավենի վրա՝ հատուկ նպատակով, որպեսզի հեռարձակվի հեռուստատեսությամբ : Այն երբևէ չի ցուցադրվել մեծ էկրաններին: Այդ տեսգրված նյութի հիման վրա Անատոլի Վասիլևը պատրաստեց «Ճանապարհ դեպի Չատանգա» ֆիլմը: Այն լրացվել է նոր տեսաշարերով և հերոսների պայմանական նախատիպերի՝ նախկին ստիլյագների հետ հարցազրույցներով: Կան նաև իլյուստրատիվ նկարներ «Կրոկոդիլ» հանդեսի էջերից, որոնցով պատրաստվել են կոլաժներ: Հենց այդ ֆիլմ-ներկայացումն է ցուցադրվելու «Նա Ստրաստնոմ » թատերական կենտրոնում: Իսկ այն ձայնագրությունները, որ վաճառվում են սկավառակներիով կամ հանդիպում են համացանցում, կեղծ արտադրանք են»,- ասել են կենտրոնի մամլո ծառայությունում:
    Դիտվել է 900 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200