Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լրացավ ամերիկյան կինոյի և թատրոնի աստղ Ջոն Տրավոլտայի 60-ամյակը

02.19.2014


Դերասանն իր կարիերան սկսել է պարելով, երբ 16 տարեկան հասակում, առաջին անգամ դուրս եկավ Նյու-Ջերսիի թատրոնի բեմ: Այնուհետև նա հայտնվեց Բրոդվեյում, իսկ այնտեղից էլ հեռուստաէկրաններին, ապա նաև՝ կինոէկրաններին:

Նա առաջին լուրջ հաջողությանը հասավ 1977թ.-ին, երբ էկրան բարձրացավ «Շաբաթ երեկոյան տենդ» ֆիլմը:

Տրավոլտան անմիջապես դարձավ դիսկոյի ժամանակաշրջանի երիտասարդության կուռքը, նույնիսկ անվանակարգվեց «Օսկարի»: Փառքի բարձունքին նա ևս մեկ անգամ հասավ «Քրեական մանրամասն» ֆիլմում Ումա Թուրմանի հետ թվիստ պարելու միջոցով: Հենց այդ ֆիլմի ռեժիսորի՝ Քվենթին Տարանտինոյի խորհրդով էլ Տրավոլտան փոխեց պարողի ամպլուան և սկսեց խաղալ գանգստերի դերեր:

Տարիների հետ նա կարծես ավելի է խորանում հենց այդ քրեածին միջավայրի, տարօրինակ ոստիկանի և սովորականից շեղված հերոսների կերպարներ կերտելու գործում:

    Դիտվել է 929 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061