Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարինյան թատրոնում այսօր պրեմիերա է

02.25.2014


Փետրվարի 24-ին Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի բալետի խումբը հանդիսատեսին կներկայացնի բրիտանացի հայտնի բեմադրիչ Ուեյն Մաք Գրեգորի բեմադրած «Ինֆրա» բալետը:

«Երբ ես ընտրում էի Մարինյանում ներկայացվելիք ներկայացումը, ես ցանկանում էի գտնել մի որևէ հարմար բան հենց այդ թատերախմբի համար, որը համատեղում է կատարողական բարձր տեխնիկան և զգացմունքայնությունը: Ես կարծում եմ այդպիսի հիանալի պարողները խորեոգրաֆիան կլրացնեն իրենց էներգիայով, կփոխեն այդ բալետի բնույթը»,- ասել է խորեոգրաֆը:

Մաքս Ռիխտերի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ինֆրա» բալետի համաշխարհային պրեմիերան Լոնդոնի Թագավորական բրիտանական բալետի ներկայացմամբ տեղի է ունեցել 2008 թ.-ին «Քովենթ Գարդեն» թատրոնի բեմում, որի հետ համագործակցում էր 44-ամյա Մաք Գրեգորը: Ի դեպ, նա աշխատել է նաև այնպիսի հայտնի թատրոնների բալետային խմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի «Գրանդ Օպերան», Սան Ֆրնցիսկոյի, Շտուտգարտը, Նյու-Յորք Սիթիի կոլեկտիվները:

Մաք Գրեգորը հաջողությամբ բեմադրել է նաև մի շարք օպերաներ, հանդես է եկել որպես խորեոգրաֆ կինոյում:
    Դիտվել է 876 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198