Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրություն՝ նվիրված պատմական իրադարձության 200-ամյակին

02.26.2014

Մոսկվայի Տագանկայի թատրոնը շուտով իր հանդիսատեսին կներկայացնի «Տաներկուերրորդ տարվա ամպրոպը: Քո անվանը: (Դանիլովսկու գրառումներից)» պատմական պոեմ տեսակետը, որն իրականացրել է պիեսի հեղինակ Սերգեյ Գլուշչենկոն: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

«Այդ պիեսը գրվել է կինոսցենարի մոտիվներով, ըստ որի ես պատրաստվում եմ ստեղծել ութ սերյանոց գեղարվեստա-հրապարակախոսական կինոնախագիծ՝ նվիրված 1812-1815 թվականների իրադարձություններին: Որպես պատմաբան ես մանրամասն զբաղվել եմ նապոլենոյան պատերազմների թեմաներով, այդ պատճառով էլ լավ գիտեմ պատմության այդ ժամանակաշրջանը, որի կարևորագույն իրադարձությունները ազդեցություն ունեն նաև մեր ժամանակի և ապագայի վրա: Պիեսի դրամատիկական կոդը դարձել է Պուշկինյան հայտնի արտահայտությունը. «Լինում են տարօրինակ մերձեցումներ», նկատի ունենալով դեպքերի, ժամանակների և հերոսների համահնչյունությունը», ասել է Գլուշչենկոն:

Ռեժիսորի ասելով պիեսը հիմնված է պատմական կոշտ փաստերի և հերոսների՝ Ալեքսանդր 1-ինի և Նապոլեոն Բոնապարտի ճակատագրերի վրա: Այս ներկայացումը և հեռուստասերիալը նվիրված են նապոլեոնայան Ֆրանսիայի դեմ տարած հաղթանակի 200-ամյակին, որը պետք է նշվի 2014թ.-ի ապրիլին և 2015թ-ին նշվելիք Վիենայի կոնգրեսի 200-ամյակին, որն, ըստ էության,մավորված ազգերի առաջին կազմակերպությունն էր՝ նախաձեռնված Ալեքսանդ 1-ինի կողմից:

«Մենք ձգտել ենք ներկայացման մեջ քննարկել այն ժամանակը և հերոսներին մարդկանց, նրանց հարաբերությունների ու զգացմունքների միջոցով: Անել այնպես, որ այն հեռավոր ժամանակների դեպքերի մասնակիցները ժամանակակիցների մեջ առաջացնեն հետաքրքրասիրություն և զգացմունքայնություն»:,- նշել է բեմադրության ռեժիսորը:
    Դիտվել է 991 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137