Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարելի՞ է հայհոյել թատերական բեմադրության ժամանակ, թե՞ չի կարելի

02.28.2014

Պետերբուրգի թատրոնների ներկայացուցիչները և թատերական քննադատները գտնում են, որ նպատակահարմար չէ բեմադրություններում հրաժարվել ոչ նորմատիվային լեզվից, քանի որ հայհոյանքը հաճախ օգտագործվում է զգացմմունքներն ավելի ուժգնացնելու համար: Այն չի կարող հեռացվել նաև պիեսի հեղինակային իրավունքը պաշտպանելու տեսանկյունից: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Երեքշաբթի օրը Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի նախագահ Լյուդմիլա Վերբիցկայան առաջարկել է Խոսքի մշակույթի քաղաքային խորհրդի անունից դիմել պետերբուրգյան թատրոնների ղեկավարներին ներկայացումներում ոչ նորմատիվային խոսակցական լեզվից կամավոր հրաժարվելու առաջարկով, միաժամանակ հավանություն է տվել հեռուստահաղորդավար Նիկա Ստրիժակի առաջարկությանը՝ Ռուսաստանի Դաշնությունում առավել մեծ ակտիվությամբ կիրառել ռուսաց լեզվի մասին օրենքը:

«Ալեքսանդրինյան թատրոնի խաղացանկի հիմքը կազմում են ռուս դասական հեղինակների ստեղծագործությունները, որոնցում ոչ նորմատիվային խոսակցություն (այսօրվա հասկացությամբ) հեղինակների կողմից գործնականում չի օգտագործվում: Ոչ նորմատիվային խոսակցական լեզվի կիրառումը կամ չկիրառումը չի բխում թատրոնից, այն հաճախ գտնվում է գրական նյութի մեջ, որը պաշտպանված է հեղինակային իրավունքով»,- նշել է Ալեքսանդրինյան թատրոնի ներկայացուցիչը:

Այս թատրոնում նաև նշել են, որ իրենք Վերբիցկայայի առաջարկի դեմ կամ կողմ հանդես գալու մասին ոչինչ չեն ծրագրում:

«Կան գրական գործեր, որոնցում այդ լեզուն ներկա է: Նման դեպքերում մենք ազդագրի մեջ նշում ենք, որ ներկայացման մեջ օգտագործվում է ոչ նորմատիվային խոսակցական լեզու և դնում ենք «18+» նշանը»,- ասել է մեկ այլ թատրոնի ներկայացուցիչ:

Մասնագետներից շատերն էլ առաջարկում են այդ երևույթի դեմ պայքարել օրենսդրորեն: Օրինակ, թատերագետ Տատյանա Ջուրովան առաջարկում է նման լեզվով ներկայացումներ իրականացնելու դեպքում օրենսդրորեն սահմանաել վարչական կամ քրեական պատիժներ: Նա նաև նշել է, որ այդպիսին լեզուն թեև ուժգնացնում է զգացմունքայինության տարրը, սակայն յուրաքանչյուր հանդիսատես ինքը պետք է որոշի, թե արդյոք պե՞տք է նման լեզուն ներկայացման մեջ, թե՝ ոչ :

Իսկ հանդիսատեսների մոտ այդ հարցը պարզաբանելիս եղել է նաև այսպիսի մի կարծիք. «Դժվար թե կայանատեղիից իր մեքենան հանելիս ուրիշի մեքենային վնաս հասցնողը պարզապես ասի. «Օյ ինչ տխուր բան տեղի ունեցավ»: Ոչ, նա անպայման կհայհոյի»: Այս օրինակը բերող հանդիսատեսը նաև նշել է, որ իննքը չի պատկերացնում, թե ինչ կլինի թատրոնի հետ, եթե այնտեղ չիրականացվեն համաձակ և հանդուգն փորձեր: Չէ՞ որ այդ փորձերի հեղինակները փնտրում են հրատապ, ժամանակակից ձևեր, որպեսզի հնարավորինս ամուր ներգործություն թողնեն հանդիսատեսների վրա:
    Դիտվել է 1015 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174