Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արքայազն Չարլզը և Սիմփսոնների ընտանիքը

03.04.2014


Լոնդոնի «Ալմեյդա» թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Ռուփերթ Հուլդը այս տարվա իր առաջին թատերաշրջանում անդրադառնում է աշխարհում մասսայականություն ստացած «Սիմփսոնները» մուլտսերիալին և արքայազն Չարլզի կյանքին, հաղորդում է «theguardian.com»-ը:

Էնն Ուոշբերնի «Պոստէլկտրական պիես»-ն ապոկալիպսիսից հետո Ամերիկայի մասին է, որտեղ «Սիմփսոնների» կերպարները դարձել են իրական: Իսկ Մայք Բարլետի «Թագավոր Չարլզ 3-րդը» պիեսը պատմում է արքայազն Չարլզի բրիտանական գահ բարձրանալու մասին:

«Ես ցանկանում եմ թատրոնը դարձնել հրատապ և կարևոր»,- ասել է Հուլդը:

«Ալմեյդա» թատրոնը Լոնդոնում առավել մասսայականություն վայելող մշակութային օջախներից է: Այստեղ իրականացնում են ամենատարբեր ժանրերի բեմադրություններ և նույնիսկ ժամանակակից օպերա: Նշենք որ, կարծես չգրված ավանդույթով, այստեղ իրականացված ներկաացումները ընդգրկվում են նաև մյուս թատրոնների հետաքրքրությունների ոլորտում:
    Դիտվել է 876 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137