Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պարային խումբը հանդիսատեսին խոնարհվելու համար 89 անգամ բեմ է դուրս եկել

03.17.2014


Վիենայի Պետական օպերայի բալետային թատերախումբը Ռուդոլֆ Նուրիևի խմբագրությամբ «Կարապի լիճը» բալետային ներկայացման առաջնախաղից 50 տարի անց և 5 տարի անց Վիենայում այդ բալետի վերջին ցուցադրումից հետո, կրկին վերականգնել է պատմական բեմադրությունը՝ սակայն նոր դեկորացիաներով և հագուստներով:

Գլխավոր դերերում հանդես են գալիս Վիենայի բալետային խմբի մենապարողներ, Պետերբուրգի Վագանովյան ակադեմիայի նախկին սաներ Օլգա Եսինան և Վլադիմիր Շիշովը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Բեմադրությունը նախապատրաստել է Վիենայի օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Մանուել Լեգրին, դեկորացիաների հեղինակն է Լուիզա Սպինաթելլին: Դիրիժորն է Ալեքսանդր Ինգրամը (Մեծ Բրիտանիա):

Նուրիևը Վիենայում «Կարապի լիճը» բեմադրել է 1964 թ.-ին: Իր ներկայացման մեջ նա ընդգծել է տղամարդու՝ Զիգֆրիդի գլխավոր դերը, որով հենց ինքն էլ հանդես էր գալիս: Այդ ներկայացման մեջ որպես նրա պարընկերուհի, Օդետա/Օդիլիի դերում հանդես էր գալիս հանրահռչակ Մարգո Ֆոնտեյնը:

Ներկայացումը մեծագույն և շռնդալից հաջողություն է արձանագրել: Բավական է ասել, որ պրեմիերայի երեկոյան պարախումբը հանդիսատեսին խոնարհվելու համար բեմ է դուրս եկել 89 անգամ:
    Դիտվել է 981 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141