Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է խորհրդային վերջին խոշոր թատերական իրադարձություններից մեկի հեղինակը

03.17.2014


Երեկ՝ մարտի 16-ին, 79 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել խորհրդային և ռուսական հայտնի դրամատուրգ Վիկտոր Սլավկինը:

Հոգեհանգիստը կկատարվի հինգշաբթի օրը Մոսկվայի գրողների կենտրոնական տան Փոքր դահլիճում: Նույն օրը Խովանյան գերեզմանատանը կկատարվի դիակիզում: Գրողի մոխիրը հողին կհանձնվի Վոստրյակովյան գերեզմանոցում, որտեղ թաղված են նրա ծնողները:

Վիկտոր Սլավկինը հայտնի է իր «Ստիլյագի դուստր» պիեսով, որը ռեժիսոր Անատոլի Վասիլևը բեմադրել է Մոսկվայի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում՝ «Երիտասարդ մարդու ավագ դուստրը» վերնագրով : 1979 թ.-ին բեմադրված ներկայացումը խորհրդային թատրոնի պատմություն մտավ որպես հեղափոխական: Իսկ Սլավկինի մյուս հայտնի գործը «Սերսոն» է, որը կրկին բեմադրեց Վասիլևը Տագանկայի թատրոնի փոքր բեմում՝ 1985 թ.-ին: Այդ ներկայացումն էլ դարձավ խորհրդային ժամանակաշրջանի վերջին թատերական խոշոր իրադարձություններից մեկը:
    Դիտվել է 975 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758