Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարեգործական ներկայացում Ղրիմի և ղրիմցիների համար

03.22.2014


Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում այս պահին ընթանում է « Պառավ դերասանուհի Դոստոևսկու կնոջ դերակատարման համար » բարեգործական ներկայացման ցուցադրությունը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տատյանա Դորոնինան: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Տոմսերի վաճառքից առաջացած ողջ հասույթը, որպես օժանդակություն, կփոխանցվի Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ղրիմցիները ամբողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես պետք է պայքարել սեփական ազատության համար, սեփական ապագան ընտրելու իրավունքի համար: Մեր թատրոնը հիացած է նրանց անսահման արիությամբ, օժանդակում է նրանց և շնորհավորում Ռուսաստանի հետ պատմական վերամիավորման կապակցությամբ»,- ասել են թատրոնի մամլո ծառայությունում:
    Դիտվել է 903 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061