Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր ֆրանսիացի հայտնի դերասանուհին դարձավ 65 տարեկան

03.22.2014


Մարտի 22-ին լրանում է ֆրանսիացի դերասանուհի Ֆաննի Մարգրեթ Ջուդիթ Արդանի ծննդյան 65-ամյակը:

Ֆրանսիական բանակի սպայի դուստրը ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտ, որին զուգահեռ հաճախելիս է եղել նաև դերասանական դասընթացների: Հենց վերջին հանգամանքն էլ ճակատագրական դերակատարություն է ունեցել նրա կյանքում:

Թատերական բեմահարթակ առաջին անգամ բարձրացել է 1974 թ.-ին: Խաղացել է Կոռնելի «Պոլիևկտ» դրամայում: Դրանից հետո նրան վստահվել են գլխավոր դերեր:
Կինոյում Ֆաննի Արդանը սկսել է նկարահանվել 1978 թ.-ից՝ նկարահանվելով Ալեն Ժեսյուայի «Շները» ֆիլմում: Նա հանդիսատեսների մոտ մեծ մասսայականություն ձեռք բերեց Նինա Կոմպանեզի «Ծովափի տիկնայք» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո (1979):

Ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է 60 կինոնկարներում: Աշխատել է այնպիսի հանրահայտ ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆրանսուա Տրյուֆոն, Ֆրանկո Ձեֆերելին, Միքելանջելո Անտոնիոնին, Սիդնի Պոլակը, Կլոդ Լելուշը: Նա բազմիցս նկարահանվել է նաև Հոլլիվուդում, ինչպես նաև ֆրանսիական, իտալական, գերմանական կինոստուդիաներում:

Նրա նշանավոր ստեղծագործություններից հատկապես առանձնանում է օպերային մեծագույն երգչուհի Մարիա Կալլասի դերակատարումը Ֆրանկո Ձեֆերելիի «Ընդմիշտ Կալլաս» գեղարվեստական կինոնկարում:

Արդենը հանդես է գալիս նաև որպես կինոռեժիսոր: Նա եղել է Կաննի փառատոնի ժյուրիի անդամ:
    Դիտվել է 1038 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140