«Լենկոմ»-ում հիշում են Ալեքսանդր Աբդուլովին05.30.2013
Մայիսի 29-ին «Լենկոմ» թատրոնում կկայանա երեկո՝ նվիրված համաժողովրդական սիրո արժանացած արտիստ Ալեքսանդր Աբդուլովի հիշատակին: Այսօր կլրանար նրա 60 –ամյակը:
Աբդուլովը բեմ է բարձրացել 1975թ.-ն, անմիջապես Թատերական արվեստի պետական ինստիտուտն (ГИТИС) ավարտելուց հետո: Միջոցառմանը կհավաքվեն միայն նրան առավել մոտ ճանաչողները: Հրավիրատոմսերը անվանական են:
Սակայն առաջիկայում Աբդուլովին նվիրված այդ երեկոյի տեսագրությունը նախատեսված է հեռարձակել հեռուստատեսության 1-ին ալիքով: «Պետք է, պարզապես, հետևել հեռուստածրագրերին,- ասել է «Լենկոմ»-ի տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վոլտերը:- Մենք պարզապես կհիշենք այն տարիները, որ անցկացրել ենք միասին: Չէ որ դրանք միասին անցկացրած սիրո պահեր են»:
Վերջին անգամ Ալեքսնդր Աբդուլովը հանրության առջև երևաց 2007թ. դեկտեմբերի 13-ին, երբ ՌԴ նախագահից ստացավ «Հայրենիքին ծառայելու համար» 4-րդ աստիճանի շքանշան: 4 ամիս նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ, որն ի հայտ եկավ անսպասելի՝ 2007-ի օգոստոսին, երբ Աբդուլովը նկարահանում էր սեփական՝ «Ինժեներ Գարինի Հիպերբալոիդը» ֆիլմը:
Նա հիվանդանոցում հայտնվեց ստամոքսի շատ սուր բորբոքումով, սակայն բժիշկները արտիստի մոտ հայտնաբերեցին վերջին փուլի թոքերի անտեսված չարորակ ուռուցք:
«Ուզում եմ ապրել,-ասում էր նա,- որպեսզի երեխաս մեծանա, որպեսզի մայրիկը ողջ մնա, որպեսզի սիրելի կինս լինի կողքիս: Եվ որպեսզի ընկերներիս չխաբեմ»:
Ալեքսանդր Աբդուլովը Մահացավ 2008թ.-ի հունվարի 3-ին: Նրան հրաժեշտ տվեցին «Լենկոմ»-ի հարազատ բեմում, որտեղ նա խաղացել է ամենահայտնի բեմադրություններում՝ «Յունոնան և Ավոսը, «Դաժան խաղեր», «Համլետ», «Հգեհանգստյան աղոթք», «Դահիճի ողբը», «Արևի խավարում»: