Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի դարձան «Ոսկե դիմակ»-ի առաջին մրցանակակիրները

04.19.2014


Մոսկվայի Մեծ թատրոնում ընթանում է Ռուսական ազգային թատերական «Ոսկե դիմակ» 20-րդ մրցանակաբաշխության արարողությունը:Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Առաջիններից մեկը հայտնի դարձավ, որ այդ մրցանակին արժանացել է «Ջրահարսը» օպերետը:

Բեմադրությունը մրցանակն ստացել է, որպես ժանրում լավագույն ներկայացում: Լավագույն դերասանուհին նույնպես այդ ներկայացումից է: Դա Ուրսուլայի կերպարը մարմնավորող Մանանա Գոգոտիձեն է:

Իսկ լավագույն տղամարդ դերասան է ճանաչվել Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում բեմականացված «Մեսսա» Օպերետում հոգևորականի դերը մարմնավորող Դմիտրի Սուսլովը:

Ի դեպ, այդ ժանրում որոշվեց «Ռեժիսորի լավագույն աշխատանք» անվանակարգում մրցանակ չշնորել: Իսկ դիրիժորներից «Ոսկե դիմակ»-ի արժանացավ նովոսիբիրսկյան «Մեսսա»-ի նվագախմբի ղեկավարը՝ Այնարս Ռուբիկիսը:

Բալետային լավագույն ներկայացում է ճանաչվել Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնի «Սալյերիի Վարիացիաները» բեմադրությունը: Լավագույնի մրցանակ է շնորհվել նաև այդ ներկայացման խորեոգրաֆին՝ Վյաչեսլավ Սամադուրովին և պարուհի Ելենա Վորոբյովին:

Պարողներից լավագույնը ճանաչվեց Վլադիմի Վարնավան՝ «Ուղևորը» ներկայացումից: Այս ժանրում լավագույն նվագավարը Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնի «Cantus Arcticus» բալետային ներկայացման դիրիժոր Պավել Կլինիչյովն է:

«Ժամանակակից պար» անվանակարգում «Ոսկե դիմակ»-ի արժանացավ Մեծ թատրոնում բեմականացված «Սրբազան գարուն» ներկայացումը:
    Դիտվել է 869 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657