Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայկական «Հուլիոս Կեսար»-ը Կրայովոյում և Թարգուջյուում

05.08.2014

Մայիսի 7-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ մամլո ասուլիս՝ նվիրված Ռումինիայի Կրայովո քաղաքի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին, որին Հայաստանից մասնակցում էր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն՝ իր «Հուլիոս Կեսար» ներկայացմամբ:

Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցում էին ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը, դերասան, բեմադրիչ` Գրիգոր Խաչատրյանը, դերասան Գրիգոր Գաբրիելյանը:

Կրայովոյի Շեքսպիրյան միջազգային փառատոնը ամենահեղինակավորներից մեկն է Եվրոպայում: Այն ունի 20 տարվա պատմություն, տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:

Փառատոնում ներկայացվում են տարբեր երկրների թատրոններում անգլիացի մեծ դրամատուրգի գործերի լավագույն բեմադրությունները: Այս տարի փառատոնի ծրագրում տեղ էին գտել այնպիսի հանրահայտ բեմադրիչների աշխատանքներ, ինչպիսիք են ` Սիլվիո Պուրկարետեն, Էդվար Հոլը, Դեկլան Դոնելլանը, Յուրի Բուտուսովը, Օսկարաս Կորշունովասը, Յանուշ Վիշնևսկին և այլք:

Ըստ ծրագրի Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացումը ցուցադրվեց երկու քաղաքներում՝ Կրայովոյում և Թարգուջյուում:

Ավելացնենք, որ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացումը Ռումինիայում կայացած փառատոնին մասնակցելու հնարավորությունը ստացել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ:
    Դիտվել է 1014 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129