Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բաց նամակով խնդրում են բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել

05.11.2014

Ռուսաստանցի մշակութային գործիչները հանդես են եկել բաց նամակով՝ հասցեագրված բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել: Այդ մասին «teatral-online.ru»-ի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նամակի հեղինակները մասնավորապես խնդրում են օգնել, որպեսզի ազատ արձակվեն իրենց ուկրաինացի երկու գործընկերները, ովքեր ձերբակալվել են Սլավյանսկում:

Խոսքը 1980 թ.-ին ծնված, թատերական ռեժիսոր Պավել Յուրովի և նկարիչ, վոլոնտյոր և արտիստ, 1985թ.-ին ծնված Դենիս Գրիշչուկի մասին է:

Նամակում նշվում է, որ Պավել Յուրովը ծնունդով Լուգանսկի մարզի Անտրացիտ քաղաքից է և հիմա բնակվում է Կիևում: Թատերական հանրությանը նա քաջածանոթ է ռուսական երիտասարդ դրամատուրգների հետ իր արդյունավետ համագործակցությամբ: Նա թատերական մի շարք մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի մասնակից է և այդ փառատոնի վարպետաց դասընթացներում աշխատում է ԱՊՀ անդամ երկրների մի խումբ ռեժիսորների հետ:

Դենիս Գրիշչուկը, ով ծնունդով Դոնեցկից է, այժմ նույնպես բնակվում է Ուկրաինայի մայրաքաղաքում: Նա Սլավյանսկ է ժամանել ապրիլի 25-ի առավոտյան, «որպեսզի ամեն ինչ տեսնի սեփական աչքերով» և նախապատրաստվի բեմադրվելիք ներկայացմանը:

Բայց թատրոնի աշխատողներին կանգնեցրել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները, խնդրել են նրանց փաստաթղթերը, տեսել, որ նրանք Կիև վերադառնալու տոմսեր ունեն, սակայն, ստուգելու նպատակով, ձերբակալել են: Հայտնի է, որ արդեն ավելի քան երկու շաբաթ երիտասարդ արվեստագետները գտնվում են Ուկրաինայի անվտանգության ծառայությունում:

Ռուսաստանցի դրամատուրգները, քննադատները, արտիստները երաշխավորում են իրենց գործընկերների համար և խնդրում ազատ արձակել: Բաց նամակում նշվում է, որ երիտասարդները շատ բան են արել ռուս-ուկրաինական մշակութային կապերի զարգացման համար և խնդրում են օժանդակել, որպեսզի նրանք վերադառնան իրենց աշխատանքին:

Բաց նամակի տակ ստորագրել են շուրջ 500 մշակութային գործիչներ:
    Դիտվել է 891 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124