Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է հայ թատրոնի կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչը

05.13.2014

Հայաստանի թատերական գործիչների միությունը մեծ ցավով տեղեկացնում է, որ վախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, ժամանակակից հայ թատրոնի կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ Սվետլանա Գրիգորյանը:

«Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, Ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ: Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր,կյանք էր...»,- գրել էՀայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ-ի) ֆեյսբուքյան էջում ՀԹԳՄ-ի նախագահ Հակոբ Ղազանչյանը:
    Դիտվել է 910 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364