Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարեկցանքից գդալը կամ պատառաքաղը մի կողմ դնելու ու նման բաների մասին

05.26.2014


Լրացավ ռուսական թատրոնի լեգենդներից մեկի, ռեժիսոր Լև Դոդինի ծննդյան 70 ամյակը. Արվեստագետն իր հոբելյանը դիմավորեց Փարզում,որտեղ նրա թատրոնը գտնվում է հյուրախաղերով: Նրա ներկայացումների ցուցադրությանը ֆրանսիացիները տվել են «Lev Dodin Festival-2014» ընդհանուր խորգիրը:

- Ինչպիսի վերաբերմունք ունեք թատրոնի մասին բացասական արտահայտություններին:
- Գիտեք, հիշում եմ, թե ինչպես շատ տարիներ առաջ, ես, երիտասարդ մի ռեժիսոր, նստած էի դահլիճում, որտեղ մեր թատրոնը խաղում էր Ֆեդոր Աբրամովի «Տուն» և «Եղբայրներ և քույրեր» արձակ գործերի հիման վրա ստեղծված ողբերգությունը: Եվ այնտեղ կա մի պահ, որտեղ հերոսը ասում է «քած ժողովուրդ»: Եվ այդ պահին ոտքի է ցատկում մի ընտանեկան զույգ՝ իրենց անչափահաս որդու հետ, և ոտքերով բարձր դոփելով՝ դուրս գալիս դահլիճից: Իմ համար միշտ կարևոր է (իսկ այն ժամանակ, երբ երիտասարդ էի, դա ավելի ընդծված էր երևում) հասկանալ հանդիսատեսի ներըբռնողունակության նրբերանգները: Ես նույնպես արտահայտվում եմ՝ նրանցից անմիջապես հետո, որպեսզի լսեմ, թե ի՞նչն է նրանց բարկացրել: Եվ լսում եմ, որ հայրը բավականին բորբոքված է, և այնպիսի արտահայտություններով, որ հիմա ես չեմ կրկնի, այլ միայն կնմանեցնեմ դրա հնչյունային արտաբերումը, բարձրաձայնում է իր գնահատականը, «Այդ ի՞նչ են նրանք, ես ձեր մերը, թույլ տալիս իրենց: Հայհոյել դահլիճում, ես ձեր մերը: Որտե՞ղ են կանայք ու երեխաները»: Եվ հետո արտահայտությունների մի համազարկ: Դե, սա հենց այնպես, անեկդոտ է... Իսկ եթե լուրջ ձեռնամուխ լինես գործին, պետք չի մտածել այն մասին, թե ինչպե՞ս և ո՞վ այն կընկալի: Ներկայացումները միջոց են որպեսզի գլուխ հանես սեփական հարցերից, աշխարհի մասին պատկերացումներից, փնտրես շրջապատող կյանքի կողմից ուղղված ամենօրյա մարտահրավերների պատասխանները: Բայց այն երբեք ինչ-որ մի ապրանքի արտադրություն չի՝ ինչ-որ մեկի պահանջները բավարարելու համար: Յուրաքանչյուր ադմինիստրատոր գիտե հաջողակ ներկայացման բաղադրատոմսը, ներկայացում, որը դուր կգա բոլորին: Եվ այն հաճախ ճնշում է ռեժիսորին, որպեսզի նա բեմադրի «հաջողված ներկայացում»: Եվ այդպես արագ, ըստ կաղապարի ծեփվում են այդ «հաջողված ներկայացումները» և նույն արագությամբ էլ ցած են իջնում բեմից: Իմ համար դրանք նման են միանգամյա օգտագործման ամանեղենի՝ «մեկանգամյա օգտագործման ներկայացումներ»: Բայց ինձ թվում է, որ դրա վրա ժամանակ և կյանք վատնելը շատ ձանձրալի զբաղմունք է:

- Լեգենդներ են շրջում այն մասին, թե ինչպես են տարիներ շարունակ Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոնում ընթանում ներկայացումների փորձերը...
- Բայց, դրա փոխարեն, այդ ներկայացումները հետո ապրում են տասնամյակներով: Իմ կարծիքով, մեր աշխատանքի եղանակը շատ արդյունավետ է: Հիմա աշխարհում շրջում է ժամկետ, ներկայացման փորձերի վրա պետք է ծախսել 6 շաբաթ: Եվ շատ են զարմանում, երբ խնդրում ես շամկետը երկարաձգել: Ինչու՞: Եվ ամենասարսափելին. հայտնվել են ինչ-որ ռեժիսորներ, ովքեր, եթե իրենց տալիս են փոձերի երկար ժամանակահատված, շփոթվում են: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչով զբաղվեն «ավելացած ժամանակահատվածում», ինչ ասել դերասաններին: Կան կաղապարներ, կան փորձարկված հնարքներ, և ետ կանգնել դրանցից՝ սարսափելի է թվում: Թեև իսկական թատրոնը սկսվում է հենց այն ժամանակ, երբ ինչ-որ նոր բան է սկսվում՝ կենդանի կյանքի այն վայրկյանները, որոնց համար էլ գոյություն ունի արվեստը: Դրանք շատ հազվադեպ են: Այն ամեն անգամ հրաշք է: Մենք թերագնահատում ենք, թե ինչպիսի հազվադեպ բան է կենդանի կյանքը բեմի վրա: Որքան հազվադեպ է լավ թատրոնը: Վատ թատրոնը նորմա է: Լավը միշտ հրաշք է և բացառություն: Մի՞թե զարմանալի չէ, երբ մարդիկ, ովքեր քիչ առաջ անտարբեր ծամում էին կյանքի սարսափների և իրական մղձավանջերի նորություններ թողարկող հեռուստացույցի առաջ նստած, հանդիսասրահում հանկարծ սկսում են կարեկցել մարմնավաճառին, կարող են լացել ուրիշի ցավի համար, կարեկցել օտարին նրա դառը ճակատագրի պատճառով...

- Հաճախ է լսվում այն միտքը, որ աշխարհը կկործանվի հենց այն պատճառով, որ անետանում է միմյանց հանդեպ մարդկանց կարեկցանքը:
- Ես կարծում եմ, որ աշխարհում կարեցանքը միշտ էլ քիչ է եղել: Պարզապես, այդ դեֆիցիտը հեռուստատեսությունը դարձրեց շատ տեսանելի: Դեռ որևէ մեկը մի կողմ չի դրել գդալը կամ պատառաքաղը, որովհետև կոկորդը հանկարծ սեղմվել է ուրիշին վրա հասած ցավից: Հիմա աշխարհում բարձրանում են ազգայնական տրամադրությունները: Մարդիկ, ազգերը կորցրել են մեղանչելու ունակությունը, ներելու կարողությունը, ուրիշին հարգելու ընդունակությունն այն բանի համար, որ նա այլ է: Թատրոնը, թող որ կարճ մի միջոցի, թող որ միայն ներկայացման ժամանակահատվածում, բայց սովորեցնում է հասկանալ և կարեկցել ուրիշ
մարդուն: Թատրոնն իր էությամբ, իր միակ և գլխավոր նշանակությամբ այն է, որ մարդկանց սովորեցնում է կարեկցություն: Դա նրա պարտքն ու առաքելությունն է: Հանուն դրա այն գոյություն ունի: Հանուն դրա էին հազարամյակներ առաջ հին հույները հավաքվում թատրոններում և օրերով դիտում ներկայացումներ: Ընդմիջումներին ուտում էին բերված ուտելիքը և հետո կրկին դիտում: Մեր «Կատաղած շները» ընթանում է 8 ժամ: Այն հայտնվեց դժվար ժամանակաշրջանում, երբ երկրի բնակչությունն ապրում էր շատ վատ: Եվ ես տեսել եմ հանդիսատեսների, ովքեր թատրոն են եկել իրենց ուտելիքի փաթեթներով (բուֆետը շատ թանկ էր): Եվ ճիշտ այնպես, ինչպես հին հույները, ընդմիջումներին բացում էին տնից բերած իրենց «բութերբրոդները», պայուսակներից հանում՝ «թերմոսները»: Միայն թվում է, որ հոգին պետք է պաշտպանել ուժեղ տպավորություններից, չպետք է հուզվել և այլն: Առավել արագ հոգին ցամաքում և մահանում է անգործությունից:

- Ձեր հարցազրույցներից մեկի մեջ դուք նկատել եք, որ Ձեր համար մանկավարժությունն ավելի կարևոր է ռեժիսուրայից:
- Ես այնքան ռեժիսոր չեմ, որքան՝ մանկավարժ: Ծայրահեղ դեպքում, առաջինն իմ համար, առանց երկրորդի՝ գոյություն չունի: Եվ ես շատ վաղուցվանից կդադարեի զբաղվել ռեժիսուրայով, եթե այն իր մեջ չներառեր մանկավարժություն: Այնպես է դասավորվել, որ Փոքր ակադեմիական թատրոնի խմբում աշխաող դերասաններն իմ աշակերտներն են: Այս տարվա ամռանը լրացավ Փոքր ակադեմիական թատրոնում գեղարվեստական ղեկավար նշանակվելուս 25 ամյակը: Երբ ինձ առաջարկեցին այս պաշտոնը, առաջին միտքս այն է, որ հրաժարվեմ: Բայց այդ ժամանակ արդեն թատերախմբում կային իմ աշակերտներից, ովքեր նամակ գրեցին ինձ՝ խնդրելով գալ թատրոն: Հետո նրանց ավելացան նորանոր շրջանավարտներ: Շատերի հետ աշխատում ենք արդեն քառորդ դար: Իսկ առայժմ, թու, թու, ոչ միայն չենք հոգնել իրարից, այլ միայն նոր-նոր ենք իրապես հասկանում միմյանց:

Հարցազրույցի վերջում «ԹԱԳԼՈՒՐ»-ի ընթերցողներին ենք ներկայացնում «լավատեսության» և «հոռետեսության» մասին ռուս լեգենդար ռեժիսորի ներկայացրած հետևյալ պատմությունը:

- Ինչ-որ մի ժամանակ, խորհրդային տարիներին, Վրաստան է ժամանում մեր պաշտոնական բանաստեղծներից մեկը, ով հայտնի էր իր լավատեսական ստեղծագործություններով: Նրան հիանալի դիմավորում են, խնջույքները հաջորդում էին մեկը մյուսին: Խմում էին նրա ճաճանչափայլ հայացքների, անխոցելի և ինքնաբավ լավատեսության համար: Եվ ահա ոտքի է կանգնում խնջույքի մասնակիցներից շատ հարգարժան մի մարդ և հարցնում է հյուրին, «Մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը հոռետես էր, գրում էր, «Տեր Աստաված չլինի այնպես, որ խենթանամ»: Մեծ բանաստեղծ Միխաիլ Լերմոնտովը հոռետես էր, ասում էր, «Ստրուկների երկիր, տերերի երկիր...»: Մեծ բանաստեղծ Սերգեյ Եսենինը հոռետես էր, գրում էր «Չեմ ափսոսում, չեմ կանչում, չեմ լացում...»: Իսկ ինչու՞ դու՝ այ կեղտ, այդպիսի լավատես ես. Հանուն ինչի՞, ինչու՞... »
    Դիտվել է 1362 անգամ
    12345678910