Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում՝ նվիրված Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելուն

05.27.2014


Ղրիմի Գորկու անվան ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնում պատրաստվում են բեմադրել թերակղզին Ռուսաստանին միավորելու բովանդակությամբ ներկայացում: Այդ մասին հաղոդում է «teatral-online.ru»-ն՝ հղում անելով « Interfax» լրատվական գործակալությանը:

«Ֆավորիտ» վերնագրով բեմադրությունը Ղրիմի թատրոնում տասնյակ տարիներ առաջ արդեն մեկ անգամ բեմադրվել է: Այդ մասին ասել է թատրոնի տնօրեն Ալեքսանդր Երմաչկովը: Նա չի նշել, թե ներկայացման նոր բեմելը երբ է լինելու, սակայն ավելացրել է, որ, եթե ՌԴ մշակույթի նախարարությունը թատրոնին դրամաշնորհ հատկացնի, ապա «Ֆավորիտ»-ը կցուցադրեն նաև մոսկվացի թատերասերներին:

«Ֆավորիտ» պիեսը ստեղծվել է ռուս գրող Վալենտին Պիկուլի նույնանուն վեպի հիման վրա; Այդ վեպը ընդհանրապես ռուսական կայսրուհի Եկատերինա 2-րդի կառավարման ժամանակագրությունն է, որտեղ մի փոքր տեղ է հատկացված նաև Ղրիմի խանությունը Ռուսաստանին միավորելու պատմությանը: Ամբողջ վեպից հենց այդ հատվածն էլ առանձնացվել է և վերածվել պիեսի:
    Դիտվել է 881 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135