Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

65 օրում 200 ներկայացում և համերգ

05.29.2014


Սանկտ –Պետերբուրգում այսօրանից մեկնարկող «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնում, որն ընդհանուր առմամբ կտևի 65 օր, հանդիսատեսներին կներկայացվի 200 ներկայացում և համերգ: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն:

Փառատոնը կմեկնարկի Մարինյան թատրոնում; Այստեղ հանդիսատեսներին կներկայացվի Հեկտոր Բեռլիոզի «Տրոյացիները» օպերան: Այս ներկայացման նվագավարն է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը:

Օպերային և բալետային ներկայացումները հիմնականում տեղի են ունենալու Մարինյան թատրոնի հին և նոր բեմերում, ինչպես նաև Մարինյան-2-ի կամերային դահլիճներում:

Փառատոնի ծրագրի շրջանակներում կցուցադրվի «Պատերազմ և խաղաղություն» օպերայի նոր բեմադությունը, որի ռեժիսորն է Գրեմ Վիկը և կլինի Ռոդիոն Շչեդրինի «Բոյարուհի Մորոզովա» օպերայի պրեմիերան: Բացի այդ հանդիսատեսներին կներկայացվեն Հանս վան Մանենի Նիդերլանդներից բերված 4 մինի ներկայացումներ և շոտլանդական «Սիլֆիդներ» բալետի դասական տարբերակի բնօրինակը:
    Դիտվել է 905 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657