Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի մասին

«ԳՈՅ» թատրոն-լաբորատորիան բացվել է 1988թ. դեկտեմբերի 1-ին: 1989թ. մարտի 1-ին այն բացում է իր դռները լայն հասարակության առջև:
Մինչև 1991 թ. թատրոն-լաբորատորիան ֆինանսավորել է թատերական ֆոնդը, իսկ 1991 թվականից՝ «ԳՈՅԱԿ» ընկերությունը:
2010 թվականին «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիան պետական թատրոն ստանում է պետական թատրոնի կարգավիճակ և վերանվանվում «ԳՈՅ» Բեմարվեստի Ազգային Փորձարարական Կենտրոն:
«ԳՈՅ»-ը սկզբում հանդես է եկել որպես ազգային խաղիկների, հայ էպիկական ու գուսանական, Խորենացու վկայաբերած «Երգ ցցոց ու պարոցի» հիմքով թատրոն-լաբորատորիա: Հետագայում թատրոնը սկսում է առաջնորդվել համաշխարհային գեղարվեստական, փիլիսոփայական, թատերական ավանգարդի գործընթացներով:





Հասցե՝

ՀՀ, Երևան 0015, Գրիգոր Լուսավորիչ 6
Հեռ․ +374 99 547 510
Էլ-փոստ info@goy.am