Սև անձրևանոցներով ֆլեշմոբ Երևանի և երևանցիների համար06.06.2014
Մայրաքաղաքի փողոցներով շրջում են ինչ-որ սևազգեստ ֆլեշմոբցիներ, ովքեր չեն պատասխանում քաղաքացիների հարցերին, անհաղորդ քայլում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Նրանք կանք են առնում Մաշտոցի պողոտայում տեղադրված ինքնատիպ ցուցատախտակի մոտ, որտեղ գրված են «28 օր» և «պրեմիերա» բառերը , ու կատարվում է հետ հաշվարկ:
Ըստ ամենայնի անսպասելի իրադարձություններ են սպասվում երևանցիներին։ Այս առեղծվածային պատկերից միայն հայտնին ու որոշակին այն է, որ անհայտ պրեմիերան տեղի կունենա հուլիսի 3-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Ովքե՞ր են այս ֆլեշ-մոբի կազմակերպիչները, ի՞նչ պրեմիերայի մասին է խոսքը, ինչի՞ մասին են հուշում անձրևանոցները... Ամեն ինչ առայժմ դեռ ծածկված է խորհրդավորության քողով, բայց մեկնարկը խոստումնալից է...