Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մերկ դաշնակահարը կատարում Հայդնի «Փրկչի վերջին 7 բառերը խաչի վրա» ստեղծագործությունը

06.06.2014

Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվող «Մալթա-փառատոն»-ում կցուցադրվի Իսպանիայում ապրող արգենտինացի ռեժիսոր Ռոդրիգո Գարսիայի «Պիկնիկ Գողգոթայում» աղմկահարույց ներկայացումը, որը նախկինում առաջացրել էր ֆրանսիացի կաթոլիկների զանգվածային բողոքները: Լեհական աջակողմյան քաղաքական լրատվամիջոցները, պատգամավորները և կաթոլիկական կազմակերպությունները նույնպես այդ բեմադրության կապակցությամբ բողոք են ներկայացրել իրենց երկրի վարչապետ Դոնալդ Տուսկին: Այդ մասին հաղորդում է «taglur.am» կայքը՝ հղում անելով «newsru.com»-ին:

«Անվայելուչ կատակներ Քրիստոսի տանջանքների նկատմամբ Պոզնանում», «Նրանք պետական փողերի հաշվին ծաղրելու են Հիսուսին», «Դադարեցրեք Աստծոն վիրավորանք հասցնել»՝ այսպիսի վերնագրեր են զետեղում լեհական շատ աջակողմյան ԶԼՄ-ներ և, միաժամանակ կոչ անում հանդես գալ «Աստծոն անարգող» ներկայացման ցուցադրման դեմ:

Լեհական «Gazeta Wyborcza» պարբերականը հիշեցնում է, որ դեռ 2,5 տարի առաջ, երբ այդ ներկայացումը ցուցադրվեց Փարիզի «Ռոն-Պուան» թատրոնի հանդիսատեսներին, առաջացրեց բուռն դժգոհություն: Պիեսում բավականին ազատ, առանց հաշվի առնելու քրիստոնեական պատվիրանները և բարոյականությունը, ցուցադրվում է Հիսուս Քրիստոսի կյանքի ու մահվան հերթական մի վարկած: Աստծո որդին այստեղ ներկայացվում է սատանայական անբորայականության որակների մեջ; Նրան ոչ մի մարդկային բան օտար չի: Քիչ չեն նաև ուղղակի սադրանքները: Օրնակ, Քրիստոսին խաչում են ցեխի մեջ, բեմին հայտնվում է մերկ դաշնակահար, ով համարձակ ամփոփում է բեմադրության անբարո դրվագները՝ կատարելով Յոզեֆ Հայդնի «Փրկչի վերջին 7 բառերը խաչի վրա» ստեղծագործությունը:

Լեհաստանում ներկայացման դեմ բողոքողները բեմադրիչին մեղադրում են կրոնական զգացմունքները վիրավորելու մասին լեհական օրենքը խախտելու մեջ: Լեհ աջ քաղաքական գործիչները ներկայացումը կապել են Ասիայում և Աֆրիկայում քրիստոնյաների սպանությունների հետ և կոչ են արել արգելել այդ բեմադրությունը, որը կարող է առաջացնել «սոցիալական բացասական հետևանքներ, առաջ բերել ատելության հերթական ալիք եկեղեցու և Քրիստոսի նկատմամբ, թունավորել մտքերը և սրտերը»:

Բայց և այնպես, ինչպես և 2,5 տարի առաջ Փարիզում, հավատացյալների բողոքները չեն ազդում Պոզնանի մշակութային առօրյայի վրա: Փառատոնի տնօրենը հայտարարել է, որ իրենց միջոցառման ծրագրերում որևէ փոփոխություն չի կատարվելու: Նա ընդգծել է, որ ներկայացումը չի ցուցադրվում հասարակական վայրում և, որ այն կգան դիտելու այն հանդիսատեսները, ոքեր դա ցանկանում են դիտել:

Փառատոնի ներկայացուցիչները նաև ընդգծում են, որ բեմադրության թեման ոչ թե քրիստոնեությունն է կամ Քրիստոսի մահը, այլ «եվրոպական սպառողականության ռւ հեդոնիզմի մեջ մխրճված հասարակության վիճակը, որը նրան հասցնում է հոգեկան դատարկության»: Ներկայացումը նաև եկեղեցու մասին է, որը հանդիսանում է «աշխարհում տեղի ունեցողի համար պատասխանատու ինստիտուտ և ուժ»:

Ինքը՝ ռեժիսորն ահա թե ինչ է ասում իր աղմկահարույց ներկայացման մասին. «Ներկայացման վրա աշխատանքս սկսվեց Վերածննդի ժամանակաշրջանի գեղանկարչության նկատմամբ իմ մեջ առաջացած հրապուրվածության հետ միաժամանակ: Երկրորդ ազդակը դարձավ Հայդնի երաժշտությունը՝ «Փրկչի վերջին 7 բառերը խաչի վրա» ստեղծագործությունն իր տեսակի մեջ ավանգարդիստական է: Եվ երրորդ բաղադրիչը՝ դա տեքստն է, որը արտահայտում է իմ վերաբերմունքը կրոնի նկատմամբ: Իմ համար կարևոր էր Բորխեսի այն արտահայտությունը, որ Աստվածաշունչը հանդիսանում է ֆանտաստիկ գրականություն, խաչելության սրբապատկերումը ներշնչում է սարսափ: Այդ ամենը պետք է քննարկել: Ես փորձում եմ այդ մասին խոսել հումորի իմ յուրահատուկ զգացումով, որպեսզի դա չհնչի չափազանց հավակնոտ»:
    Դիտվել է 1302 անգամ