Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարդկային մարմինը ազդակներ ստանում համակարգչից

06.09.2014

Մոսկվայում այսօր կմեկնարկի մեդիա – բեմախաղային ներկայացումների 3-րդ միջազգային փառատոնը: Հանդիսատեսներին կներկայացվեն բեմադրույուններ իրականացված ռոբոտների մասնակցությամբ: Բացի այդ ներկայացումներում ներկա գտնվողներին կուսուցանեն ղեկավարել սեփական մարմինը համակարգիչներից ստացվող ազդակների օգնությամբ, կլինեն ինտերակտիվ տեսաինստոլացիաներ, DJ/VJ ցանցեր և նույնիսկ մի աղջիկ առաջին դեմքով կներկայացնի էքսկավատորի նկատմամբ իր սիրո պատմությունը: Այդ մասին «indarnb.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Իրենց գերժամանակակից մեդիա – բեմախաղերը կներկայացնեն Ռուսաստանի, Սինգապուրի, Կորեայի, Հոնկոնգի, և Հոլանդիայի արտիստները: Տեղեկացվում է, որ այսպիսի թատերական մեդիա – բեմախաղեր Մոսկվայում ներկայացվում են առաջին անգամ:

Փառատոնի այս տավա յուրահատկությունը ժամանակակից աշխարհում մարդկանց և բարձր տեխնոլոգիաների՝ տեղեկատվական միջոցների, համակարգիչների, էլեկտրոնային երաժշտական գործիքների, արդյունաբերական մեքենաների համագործակցության ակցենտավորումն է՝ մարդկային մարմինը որպես ինտերֆեյս կիրառելով:

Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 19-ը և կեզրափակվի «ԵԼՔ» խորագիրը կրող քննարկմամբ, որի ընթացքում մասնագետները կփորձեն պարզաբանել, թե ինչ ուղղությամբ է ընթանում մեդիա – բեմախաղային արվեստը:
    Դիտվել է 1025 անգամ