Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բարության դասեր» տիկնիկների միջոցով

06.09.2014

Մասնագիտությամբ լինելով ինժեներ՝ Ռուսասանի Տոմսկ քաղաքում բնակվող Վլադիմիր Զախարովը հորինել է նոր տիպի տիկնիկներ՝ «Տիկնիկներ դաստակի վրա», ապա ստեղծել է սեփական թատրոնը, որտեղ ներկայացումների հերոս տիկնիկները, բեմադրությունների համար գրվող պիեսները, դրանցում հնչող բանաստեղծությունները նաև միակ դերակատարը ինքն է՝ Վլադիմիր Զախարովը , որին հաճախ անվանում են «մարդ-թատրոն»:

Տիկնիկները իրենց մեջ տեղադրված Զախարովի հեղինակաց բարդ սարքավորման միջոցով մտնում են շաժման մեջ, ցուցաբերում բարձր և հավաստի պլասիկա: Դրանք ոչ միայն վարպետի որևէ ներկայացման կերպարներ են, այլև ի վիճակի են շատ հարցերում օգնել թատրոնի հաճախորդներին, իրենց միջավայրում հյուրնկալվող և լավ չկողմնորոշվող մեծին ու փոքրին ցույց տալ ուղղություն:

Օրինակ, Զախարովի թարոնում մի տիկնիկ ձեռագործ է անում և, միաժամանակ, տոմս վաճառում: Մեկ ուրիշն էլ կարող է այս թատրոնի ոչ առօրեական միջավայրում օժանդակություն ցույց տալ ուշացած հանդիսաեսին և, նույնիսկ նկատողություն անել ներկայացումից ուշանալու համար և այլն:

Սեղմեք «ԹԱԳԼՈՒՐ» և կայքի միջոցով դարձեք Վլադիմիր Զախարովի ստեղծած հեքիաթային աշխարհի մասին պամող վավերագրական ֆիլմի հանդիսատես: Այն ձեզ կհուզի ու կտեղափոխի մեկ այլ չափում և չի բացառվում, որ այդ նոր միջավայրը հանկարծ ավելի իրական, գուցե և ցանկալի թվա, քան այն մեկը, որում ապրում ենք այսօր:

Ավելացնենք, որ «Բարության դասեր» ֆիլմի ռեժիսորն է Յուլիա Ռատոմսկայան:
    Դիտվել է 1327 անգամ