Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է ներկայացման ժամանակ

06.16.2014


Շաբաթ օրը, հունիսի 15-ին, Օրենբուրգում Մոսկվայի «Et Cetera» թատրոնի հյուրախաղերի ժամանակ «Հույս, հավատ և սեր» ներկայացման պահին, բեմի վրա մահացել է 28-ամյա դերասան Նիկիտա Բիչենկովը: Ներկայացումը դադարեցվել է: Տեղ հասած շտապ օգնության բժիշկը արձանագրել է սրտի կաթված:

«Թատերախմբի անդամները վկայել են, որ դերասանը երբևէ չի չարաշահել ալկոհոլը, աչքի է ընկել հազվադեպ դիսցիպլինայով և հետևել է իր առողջությանը»,-հաղորդում է ռուսական «Տեատրալ» հանդեսը:

«Et Cetera» Թատրոնը, որ Օրենբուրգում է գտնվում այստեղ ընթացող Պովոլժիեի առաջին թատերական փառատոնի և «Մեծ հյուրախաղեր. 2014թ.-ի թատերական ամառը» ծրագրի շրջանակներում, դժբախտ դեպքի պատճառով չեղյալ է համարել նաև իր հաջորդ ներկայացումը:

Բիչենկովը Շչուկինի նշանավոր թատերական ուսումնարանի շրջանավարտ էր: «Et Cetera»-ում աշխատում էր արդեն 7 տարի: Տարբեր ներկայացումներում ունեցել է տասնյակից ավելի հաջողված աշխատանքներ և արդեն իր կարգավիճակով թատրոնի առաջատար դերասաններին էր մոտենում:
    Դիտվել է 1096 անգամ