Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

6-րդ հարկում ապրողների անզգուշությունը դարձել է թատրոնի արձակուրդի պատճառ

06.24.2014


Թեև թատերաշրջանը մոտենում է եզրագծին, բայց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի «Վոլխոնկա» թատրոնը ստիպված է այն ավարտել նախատեսված ժամկետից 1,5 ամիս ավելի շուտ: Այդ մասին «news.mail.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բանն այն է, որ թատրոնը, որը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, հունիսի լույս 24-ի գիշերը ամբողջությամբ և աղետալի աստիճանի հիմնավոր ողողվել է ջրով: «Ուրալինֆորմբյուրոյի» տեղեկացմամբ այդ հեղեղման պատճառով թատրոնին հասցվել է մի քանի միլիոն ռուբլու վնաս:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել թատրոնի շենքի վերին՝ 6-րդ բնակաելի հարկի բնակարաններից մեկի ջեռուցման խողովակի պայթյունի և մեծաքանակ ջրի արտահոսքի հետևանքով:

Դեպքի պատճառով շարքից դուրս են եկել թատրոնի ողջ տեխնիկական սարքավորումները, դեկորացիաները, փքվել են լամինատապատ մակերեսները; «Այս իրավիճակում, անշուշտ, մենք խաղալ չենք կարող»,- ասել է թատրոնի գեղրվեստական ղեկավար Տատյանա Սավինկովան:

«Վոլխոնկա» թատրոնը նախատեսել էր իր թատերաշրջանն ավարտել հուլիսի վերջին: Մինչ այդ ծրագրված բոլոր ներկայացումների տոմսերը, որ վաճառվել են, այժմ ետ են ընդունվում կամ փոխանակվում առավել ուշ ժամկետների տոմսերով:

Ասենք, որ Եկատերինբուրգի քաղաքային իշխանությունների որոշմամբ հունիսի 24-ին սկսվել էր բնակելի շենքերի կենտրոնացված ջեռուցման համակարգերի փորձարկման առաջին փուլը: Բնակիչները զգուշացվել են իրենց բնակարանների ջեռուցման համակարգերի փականները փակելու մասին: Թատրոնի շենքի բնակելի հատվածի՝ 6-րդ հարկաբաժնում, ըստ ամենայնի, քաղաքային իշխանությունների այդ հրահանգը չեն կատարել: Արդյունքում՝ քաղաքային թատրոնի ողջ կոլեկտիվը ստիպված արձակուրդի է մեկնում նախատեսվածից շուտ:
    Դիտվել է 1144 անգամ