Մահացել է «Կնքահայր» և «Լավը, բարին և կատաղին» ֆիլմերի աստղը06.25.2014
Կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկյան կինոյի հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Իլայ Ուոլաքը: Նա ամերիկացի և օտարերկրյա կինոհանդիսականներին հայտնի է «Հրաշալի յոթնյակ», «Լավը, բարին և կատաղին», «Կնքահայր-3» ֆիլմերում մարմնավորած իր կերպարներով:
Ընդհանուր առմամբ, կինոյի և թատրոնի դերասան Ուոլաքը գեղարվեստական և հեռուստատեսային կինոնկարներում խաղացել է 160 դեր: Չնայած առողջական խնդիրներին և ծեր հասակին, նա շարունակում էր իր մասնագիտական գործունեությունը:
Ուոլաքը «Օսկար»-ի մրցանակակիր է: Նա արժանացել է նաև Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի «BAFTA» մրցանակին, ինչպես նաև «Թոնի»-ի և «Էմմի»-ի: