Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սկանդալային դերասանուհու դեբյուտը կկայանա Լոնդոնի թատրոնում

06.28.2014

Իր սկանդալային արարքներով հայտնի, թատրոնի և կինոյի ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը հանդես կգա Լոնդոնի «Playhouse» թատրոնում՝ ըստ Դեյվիդ Մամեթի պիեսի ռեժիսոր Լինդսեյ Փոզների բեմադրած «Մի կողմ քաշվիր» ներկայացման մեջ: Այդ մասին «theguardian.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նշենք, որ այն կերպարը, որը մարմնավորելու է Լոհանը, մինչ այդ խաղացել են Ալիսիա Սիլվերսթունը և Մադոննան: Իսկ պիեսը երկիծական ժանրով ներկայացնում է ամերիկյան կինոարդյունաբերությունը:

Լինդսին հանրաճանաչ է դարձել «Խախտված ուրբաթ», «Գարշելի աղջիկներ» և «Խելակորույս մրցումներ» ֆիլմերում խաղացած իր կերպարներով: Նա նաև 11 տարի խաղացել է «Թակարդ ծնողների համար» կատակերգությունում:

«Խելակորույս մրցումներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Լոհանը հասցրել է թողարկել իր մենակատարումների ալբոմը՝ «Speak» վերնագրով: Իսկ նրա երկրորդ ալբոմը՝ «A Little More Personal (Raw)» վերնագրով, թողարկվել է 2005թ.-ին:

Լիդսիի ստեղծագործական կարիերան անսպասելի ընդհատվել է 2007 թ.-ին՝ երկու ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով: Նա նույնիսկ օգտվել է վերականգնողական բժշկական ծառայություններից:

Գործունեությունը վերսկսել է մեկ տարի անց՝ 2008թ.-ին, երբ, որպես հրավիրյալ աստղ սկսեց հանդես գալ «Հիմարիկը» հեռուստասերիալում և 2009 թ.-ին նկարահանվեց «Մաչետե» ֆիլմում:
2007թ.-ին Լինդսի Լոհանը «Maxim» հանդեսի կողմից ճանաչվեց աշխարհի ամենացանկալի և սեքսուալ կինը:

Լրատվամիջոցները հաճախ են քննարկում նաև նրա թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածությունը:

2010թ.-ի մայիսին Լոս-Անջելոսի դատարանը դերասանուհուն պարտավորեցրեց պարբերաբար անցնել արյան ստուգումներ և կրել հատուկ «հակաալկոհոլային» բազկակալ: Իսկ 2011թ.-ին, թանկարժեք զարդ գողանալու մեղադրանքով՝ դերասանուհին ենթարկվեց պայմանական ազատազրկման, որի ժամկետը նա պետք է լրացներ հանրօգուտ աշխատանքներով: Սկանդալային դերասանուհու վերջին ոդիսականը արձանագրվել է 2013թ.-ին: Այդ ժամանակ էլ Լոս-Անջելոսի դատարանը նրան դատապարտեց փակ ուղղիչ հաստատությունում վերկանգնողական կուրս անցնելու և անվտանգ երթևեկության գծով 30 օր հասարակական աշխատանքներ կատարելու:
    Դիտվել է 904 անգամ