Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոլեկտիվ պայմանագիրը թատրոնի մթնոլորտի առողջացման դեղատոմս

07.02.2014


Կոլեկտիվ պայմանագիրը, որը միմյանց հետ կնքել են Մոսկվայի Մեծ թատրոնի կոլեկտիվը և տնօրինությունը, թույլ կտա այնտեղ ստեղծելու բարյացակամ մթնոլորտ, իսկ դրա վրա կատարված աշխատանքն իսկ, արդեն, նպաստել է թատրոնի ղեկավարության և դերասանների միջև ձևավորել երկխոսություն, ասել է Մեծ թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինը: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կոլեկտիվ պայմանագիր կնքելու և կոլեկտիվի բոլոր անդամների համար աշխատանքային նոր կանոններ մշակելու գաղափարը առաջացել է այն մոտիվացման հիման վրա, որ թատրոնում աշխատանքը ենթադրում է չնորմավորված աշխատանքային օր, վնասվածքներ ստանալու նաև՝ վնասվածք ստանալու հետևանքով աշխատատեղը կորցնելու հավանականություն, բոլորի մոտ ներկայացումներում անհավասար զբաղվածություն և այլ նրբություններ:

«Կոլեկտիվ պայմանագրի կնքումից ներկայացումը ավելի տաղանդավոր չի դառնա, սակայն կոլեկտիվում ձևավորում է առողջ մթնոլորտ: Յուրաքանչյուր տաղանդավոր ներկայացում ծնվում է բարյացակամ մթնոլորտում, իսկ կոլեկտիվ պայմանագիրը օժանդակում է այդպիսի մթնոլորտի ստեղծմանը»,- նշել է Ուրինը:

Թատրոնի ռեժիսոր Ելենա Բալաևան նշել է, որ կոլեկտիվ պայմանագիրը հնարավորություն է տվել «...համատեղ աշխատանքի մեջ երկխոսության միջոցով գտնել փոխզիջումներ»: Նա նշել է, որ իրենց թատրոնի կոլեկտիվը կազմված է տարբեր բնավորության մարդկանցից, նրանք ունեն հարցերի մասին տարբեր դիրքորոշումներ և այդ անհամապատասխանությունները հնարավոր է «.միայն երկխոսությամբ» հաղթահարել և «գտնել ընդհանուր շփման կետեր»:
    Դիտվել է 1099 անգամ