Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական թատրոնները խոնարհեցվում են կամ երկրից դուրս մղվում

07.08.2014


Ուկրաինայում օրեցոր առավել դրամատիկական դարձող իրավիճակը Լուգանսկ քաղաքի Պավել Լուսպեկաևի անվան դրամատիկական թատրոնին ստիպել է լքել սեփական բեմը և նոր բեմականացված «Քաջ նապաստակը» ներկայացման պրեմիերան կատարել Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադի Ա. Օստրովսկու անվան դրամատաիկական թատրոնի շենքում: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդպիսի որոշումը կայացրել են այդ երկու թատրոնների վաղուցվա բարեկամական կապերով կապված ղեկավարները:

«Արդեն փետրվարի վերջին նկատելով, թե ինչպես են ուկրաինայում գործող շատ ռուսական թատրոններ խոնարհեցվում նոր իշխանությունների ճնշումների ներքո, ես հասկացա, որ Լուգանսկի թատրոնին լավ օրեր չեն սպասվում, որովհետև այն չի փոխի սեփական քաղաքական կուրսը:Ես զանգահարեցի Օլեգ Ալեքսանդրովին, ում գիտեմ դեռ մեր թատրոնից, երբ նա դերասան էր»,- ասել է Դիմիտրովգրադի Ա. Օստրովսկու անվան դրամատաիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Շկալովը:

Նա նշել է, որ առայժմ իրենց մոտ հյուրընկալվում են 8 դերասաններ, բայց շուտով նրանց կմիանան նաև ուրիշները: Նա նաև նշել է, որ իրենք ուկրաինայից հեռացածներին ընդունում են աշխատանքի, թեև ստիպված են հաղթահարել «կատակ լինելուց հեռու բյուրոկրատական արգելքներ»:

Անդրեյ Շկալովը բացատրել է, որ փախստականները Ռուսաստանի օրենսդրությամբ հավասարեցված են աշխատանքային միգրանտներին և դերասանները որպեսզի աշխատանք ստանան պետք է հասնեն 100 կմ հեռու գտնվող Ուլյանովսկ, այնտեղ անցնեն բժշկական քննություն և միգրացիոն ծառայություններին առնչվող այլ արարողակարգեր: «Այս ամենը շատ բարդ է, եթե հաշվի առնենք, որ շատերը այստեղ են հասել ընտանիքներով և փոքրիկների հետ»,- նշել է Անդրեյ Շկալովը:

Վերջում Դիմիտրովգրադի թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշել է, որ. «Եթե նախկինում մենք ասում էինք «Լուգանսկցի դերասանների թատերախումբ», ապա այժմ նրանք դարձել են մեր կոլեկտիվի մի մասը, և մենք կարող ենք ասել, որ մենք մի թատերախումբ ենք և միասնական թատրոն»:
    Դիտվել է 1117 անգամ