Մեկնարկել է Վառնայի «Պարային օլիմպիադան»07.17.2014
«Վառնայի բալետի միջազգային մրցույթը», որը 2014թ.-ին նշում է հիմնադրման 50 ամյակը, կրկին մեկնարկեց Բուլղարիայի հայտնի ծովափնյա հանգստավայրում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հոբելյանական «Պարային օլիմպիադայի» ժյուրին գլխավորում է փառաբանված պարող և պարուսույց, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Վասիլևը:
«Ես այս մրցույթին գործնականում մասնակցության եկա առանց նախնական որևէ պատրաստության և հասա յուրահատուկ արդյունքի՝ նվաճեցի գլխավոր մրցանակը: Ես ուրախ եմ, որ մրցույթը շարունակվում է: Ես մաղթում եմ, որ այն գոյատևի անսահման, քանի դեռ ապրում է թեկուզ մեկ մարդ, ով սիրում է պարը»,- հիշելով 50-ամյա վաղեմության անցյալը ասել է Վ. Վասիլևը:
Նա հիշեցրել է, որ Վառնայի մրցույթը աշխարհում իր տեսակի մեջ առաջին միջազգային ստուգատեսն է: Այն ծնվել է շնորհիվ բուլղարացի հայտնի դիրիժոր Էմիլ Դիմիտրովի համառության, ով երկար ժամանակ հանդիսանում էր միջոցառման անփոփոխ տնօրենը:
Հոբելյանական ստուգատեսին մասնակցելու համար Բուլղարիա են ժամանել 30 երկիր ներկայացնող 127 պարող և պարուհի: Այն կտևի երկու շաբաթ, կընթանա 3 փուլով և կանցկացվի մեծերի և փոքրերի տարիքային խմբերով:
Մրցույթը հովանավորվում է UNESCO-ի կողմից: