Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեգենդար դերասան Դոնատաս Բանիոնիսը վերակենդանացման բաժանմունքում է

07.18.2014


Լիտվացի լեգենդար դերասան Դոնատաս Բանիոնիսը գտնվում է վերակենդանացման բաժնում: Այդ մասին «Delfi» էլեկտրոնային լրատվամիջոցի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «INTERFAX»-ին:

Հաղորդագրության մեջ տեղեկացվում է, որ 90-ամյա դերասանի առողջությունը սկսել է կտրուկ վատանալ հուլիսի սկզբներին: Նա բողոքներ ուներ սրտից:

Վեց տարի առաջ նա բուժման կուրս էր անցել, նրա վրա դրել էին կարդիոխթանիչ: Նրա ընթացիկ վիճակի մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվում: Այլ լրատվամիջոցները նույնպես այս մասին դեռ որևէ տեղեկատվություն չեն տարածել:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դոնատաս Բանիոնիսը ծնվել է 1924թ.-ի ապրիլի 28-ին: Այս տարի մեծանուն դերասանը բոլորեց իր 90-ամյակը: Նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում: Նրա մասնակցությամբ առավել հայտնի ժապավեններից են «Ոչ ոք չէր ուզում մեռնել» (1965թ.), «Մեռյալ սեզոն» (1965թ.), «Գոյա» (1971թ.), «Սոլյարիս» (1972թ.) և այլ ֆիլմեր:
    Դիտվել է 1912 անգամ