Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեգենդար թատրոնի «Թատերական փառատոն» կապույտ էկրանին

07.23.2014


Այս շաբաթվա ընթացքում ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը անցկացնում է յուրահատուկ «Թատերական փառատոն»: Սկսած երկուշաբթիից՝ ամեն օր ժամը 15:10-ին այս ալիքը ցուցադրում է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի ամենահայտնի ներկայացումներից մեկը:

Հեռուստադիտողներին այսօր՝ հուլիսի 23-ին առաջարկվում է դիտել Վլադիմիր Միրզոևի բոմադրած «Ամֆիտրոն» ներկայացումը, որում հանդես են գալիս Մաքսիմ Սուխանովը, Սերգեյ Մակավեցկին, Մարիա Արոնովան, Վլադիմիր Սիմոնովը (տեսագրությունը կատարվել է 2003թ.-ին), հուլիսի 24-ին՝ Ռիմաս Տումինասի բեմադրած «Քեռի Վանյա» ներկայացումը ըստ Անտոն Չեխովի նույնանուն պիեսի, սակայն անսպասելի մեկնաբանությամբ, (տեսագրությունը կատարվել է 2010թ.-ին ), հուլիսի 25-ին թատերական ալմանախ «Նավակայան», որին մասնակցում են Վախթանգովի թատրոնի բոլոր աստղերը՝ Յուլիա Բորիսովան, Գալինա Կոնովալովան, Լյուդմիլա Մակսակովան, Յուրի Յակովլևը, Վլադիմիր Էտուշը, Վասիլի Լանավոյը ևուրիշներ: Բեմադրությունը՝ Ռիմաս Տումինասի (տեսագրությունը կատարվել է 2012թ.-ին ):
    Դիտվել է 943 անգամ