Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՀԹԳՄ. «Թատերական կյանքը աղքատացավ մեկ անհատականությամբ ևս»

07.31.2014


Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) տեղեկացնում է, որ կյանքի 79-րդ տարում վախճանվել է նշանավոր թատերական քննադատ և մշակույթի գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովան:

«Կյանքից հեռացավ Երևանի ամենագեղեցիկ կանանցից մեկը, բարձր ինտելեկտի, նուրբ ճաշակի տեր, ազնիվ ու շիտակ անհատականություններից մեկը»,- նշված է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի ստորագրությամբ հաղորդագրությունում:

Մարգարիտա Յախոնտովան մոտ 50 տարի ծառայել է հայ և ռուս թատրոններին, եղել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների գրական մասի վարիչը, ՀԹԳՄ «Բարեկամություն» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, պարբերաբար հանդես է եկել մամուլում:

«Թատերական կյանքը աղքատացավ մեկ անհատականությամբ ևս, մի գեղեցկություն էլ հեռացավ մեզանից...»: Այդ խոսքերով է եզրափակվում ՀԹԳՄ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունը:
    Դիտվել է 1167 անգամ