Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներդրվում է տոմսերի իրացման միասնական համակարգ

07.31.2014

Թաթարստանում ներդրվում է թատրոնների ու թանգարանների միջոցառումների մուտքի տոմսերի իրացման և հաշվառման միասնական տեղեկատվական էլեկտրոնային համակարգ: Այդ աշխատանքները Թաթարստանի տեղեկատվայնացման և կապի նախարարությունը իրականացնում է մշակույթի նախարարության հետ համատեղ: Այդ մասին «kzn.ru»-ի հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Էլեկտրոնային միասնական համակարգը հնարավորություն կտա, որպեսզի բոլոր թատրոնների և թանգարանների տոմսարկղերը, ինչպես նաև տոմսերի առաքիչներն աշխատեն մեկ ընդհանրական ցանցով: Այս աշխատանքի սկզբունքը կայանում է այն բանում, որ տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգում «on-line» ռեժիմում կարտացոլվի ձեռք բերելու համար մատչելի առկա տոմսերի իրական պատկերը՝ ըստ նստատեղերի:

Բացի այդ այդ համակարգին է միացվելու Թաթարստանի պետական և քաղաքային ծառայությունների պաշտոնական կայքը:

Թաթարստանի տեղեկատվայնացման և կապի նախարարությունը հայտնում է, որ այսօր տոմսերի էլեկտրոնային եղանակով իրացումը կատարվում է հետևյալ ձևով. թատրոնները էլեկտրոնային եղանակից վաճառելու համար տրամադրում են իրենց դահլիճների ընդհանուր տեղերից միայն որոշակի քվոտայով տոմսեր:

Ընդհանուր էլեկտրոնային համակարգը կգործարկվի մինչև 2014թ.- վերջը: Դրանում կընդգրկվեն 10 թատրոն և 5 թանգարան: Բոլոր այդ մշակութային հաստատությունները կապահվվեն համապատասխան սարքավորումներով ու կահավորանքով:
    Դիտվել է 1062 անգամ