Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն՝ ի հիշատակ երազներում և արթմնի թռչող դերասանի

08.01.2014

Սարատովում նոյեմբերի 11-24-ին կկայանա ռուսական թատրոնի և կինոյի նշանավոր վարպետներից մեկին՝ Օլեգ Յանկովսկուն նվիրված փառատոն, որին կմասնակցեն Մոսկվայի և գավառային թատրոնների սարատովյան դպրոցի շրջանավարտները: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փախանցում է «taglur.am»-ը:

Արտիստին նվիրված փառատոնի աշխարհագրությունը բավականին ընդարձակ է: Միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել Նովոկույբիշևսկի, Մոսկվայի և Մոսկվայի մարզի և նույնիսկ Երուսաղեմի մի շարք թատերախմբեր: Ըստ հրապարակված ցանկի փառատոնի օրերին կներկայացվի շուրջ 15 բեմադրություն, որոնցից ստացված հասույթի մի մասը կտրամադրվի բարեգործական նպատակների:

Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում սարատովցիները հնարավորություն կունենան ներկա լինել Վլադիմիր Սպիվակովի վիրտուոզների համերգին, որը կրում է «Սիրո խոստովանություն» խորագիրը:
    Դիտվել է 1774 անգամ