Թատրոնի դերասանները կաշխատեն ոչ թե անժամկետ, այլ ժամանակավոր պայմանագրով 08.07.2014
ՌԴ մշակույթի նախարարությունը շուտով կանցկացնի երկրի թատերական կյանքի մոնիտորինգ, որի ընթացքում բոլոր արտիստների վերաբերյալ կկազմվի տվյալների բազա: Այդ մասին «Իզվեստիա» թերթի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս ծավալուն միջոցառմամբ նախարարությունը մտադիր է պարզել, թե երկրի թատերախմբերում որքան դերասաններ կան և նրանցից յուրաքանչյուրը ինչպիսի կարգավիճակով է համապատասխան թատերական կոլեկտիվում ընդգրկված:
«Պաշտոնական վիճակագրությունից մեզ հայտնի է, թե քանի դերասան է գործում ըստ ժամկետային և անժամկետ պայմանագրերի»,- նշել է նախարարության պաշտոնյաններից մեկը: Սակայն երկրում սպասվող աշխատանքային օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված, նախարարությունը ճիշտ է համարում նման «մոնիտորինգի անցկացումը»:
Նախատեսվում է, որ օրենսդրական բարեփոխումից հետո բոլոր դերասանները, ովքեր աշխատում են անժամկետ աշխատանքային պայմանագրերով, կփոխադրվեն ժամկետային պայմանագրային գործունեության և 5 տարին մեկ կընտրվեն մրցութային կարգով:
Դերասանների հետ անժամկետ պայմանագրերի համակարգին անցումը կսկսվի 2015 թ.-ին, իսկ նրանց մասին անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը կավարտվի 2014թ.-ի նոյեմբերի 15-ին: