Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

20 հազարանոց հերթ մեկ տարի հետո ցուցադրվելիք ներկայացման համար

08.13.2014

Լոնդոնի «Barbican» թատրոնի «Համլետ» ներկայացումը՝ Բենեդիկտ Քամբերբեթչի գլխավոր դերակատարմամբ, դարձել է բոլոր ժամանակների ամենասպասված թատերական բեմադրությունը: Այդ մասին «The Guardian»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին:

Թեև ներկայացումը ցուցադրվելու է միայն 2015թ.-ի ամռանը, սակայն 2014թ.-ի օգոստոսի 11-ին, երկուշաբթի օրվա առավոտից տոմսերն արդեն սկսել են վաճառվել:

Քամբերբեթչի «Համլետի» համար առաջին մի քանի ժամերի ընթացքում տոմսերի վաճառքի ծավալը գերազանցել է ոչ միայն նախկինում մասսայականության ցուցանիշների աննախադեպ չափեր ունեցած ներկայացումներին, այլև հանրաճանաչ աստղերի համերգներին:

Բենեդիկտ Քամբերբեթչի գլխավոր դերակատարմամբ շեքսպիրյան պիեսի ներկայացման համար տոմսարկղի մոտ հերթի կանգնածների թիվը կազմել է ավելի քան 20 հազար մարդ:

Ներկայացման ռեժիսորն է Լիդսի Թերները: Նա իր բեմադրությունը լոնդոնցիներին կներկայացնի 2015թ.-ի օգոստոսի 5-ից հոկտեմբերի 31-ին:

Բենեդիկտ Քամբերբեթչը համաշխարհային հռչակ ձեռք բերեց «BBC 1» ալիքով ցուցադրվող սերիալում ժամանակակից Շերլոք Հոլմսի կերպարը մարմնավորելու շնորհիվ:
    Դիտվել է 1343 անգամ