Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայ բիզնեսմենին պաշտպանողը՝ «Բեմի լեգենդ»-ի մրցանակակիր

08.15.2014


Ռուսաստանում թատերական ոլորտում ամեն տարի շնորհվող «Զվեզդա Տեատրալա» մրցանակաբաշխության «Բեմի լեգենդ» անվանակարգում պատվավոր պարգևը շնորհվել է «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովին: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մարկ Զախարովը արդեն 40 տարի ղեկավարում է «Լենկոմ» թատրոնը: Նա ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային թատերական մշակույթի խոշորագույն դեմքերից է: Նրա ներկայացումները նաև ինքնօրինակությամբ աչքի ընկնող գեղրվեստական ֆիլմերը ունեն մարդու ազատությունը որպես արարչագործության մեծագույն հրաշք արժևորելու հատկանիշ: Մարկ Զախարովի ղեկավարությամբ գործող «Լենկոմ» թատրոնը միշտ ընթացել է Մոսկվայի առաջատար թատերական կոլեկտիվների շարքերում:

Հիշեցնենք, որ օրերս Մարկ Զախարովը հանդես էր եկել ի պաշտպանություն հայ բիզնեսմեն և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի, ում ռուսական իրավապահ մարմինները հափշտակություն կատարելու և փողեր «լվանալու» մեղադրանքով ձերբակալել և պահում են մեկուսարանում և ում դեմ հարուցված գործի շրջանակներում հունիսի 13-ին սկսվել է դատական քննություն:

Իսկ 2014թ.-ի «Զվեզդա Տեատրալա» մրցանակաբաշխության «Բեմի լեգենդ» անվանակարգի մյուս թեկնածուն առայժմ դեռ հայտնի չէ: Միայն նշենք, որ ըստ մրցանակաբաշխության կարգի, նա լինելու է ռուսական բեմը զարդարող անվանի արտիստուհիներից մեկը:
    Դիտվել է 964 անգամ