Դասական գործերի բեմադրությունները դպրոցական դասերի օժանդակությունը չեն08.18.2014
Մոսկվայի քաղաքային դումայի քաղաքական կուսակցությունների հասարակական խորհրդատվական հանձնաժողովի անդամներն առաջարկում են քաղաքային բյուջեից չսուբսիդավորել այն փորձարարական թատերական ներկայացումները, որոնք, իբր թե, շեղվում են դասական գործերի ավանդական մեկնաբանությունից: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել այդ հանձնաժողովի նախագահ Լյուբով Նիկիտինան: Նա մեղադրել է Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասին «Եվգենի Օնեգին» դասական գործի նկատմամբ չափազանց ազատ վերաբերմունքի մեջ: Ըստ «teatral-online.ru»-ի, վերջին ժամանակներս պաշտոնյաները հաճախ և ավելի համառ են փորձում հաշվից դուրս թողնել այն ներկայացումները, որոնք «ձևավորում են բնօրինակի մասին ոչ ճիշտ պատկերացում»:
Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին թատրոնների ներկայացուցիչները: Այդ կապակցությամբ «taglur.am»-ը ներկայացնում է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկի տեսակետը:
Նա գրում է.« Հանձաժողովի նախագահ Լյուբով Նիկիտինան «Իզվստիա» թերթի էջերում աղաղակող անճշտություններով վերապատմում է «Եվգենի Օնեգին» ներկայացումը»: Կրոկը արձանագրում է, որ ակնհայտ է, որ պաշտոնյան արտահայտվում է ուրիշի թելադրանքով:
Կրոկը նշում է, որ իրեն անեկդոտային է թվում այս արտահայտությունը. «Պուշկինի տեքստում Օնեգինը Օլգային գրավում էր խոսքով, պարերով, և նա մոռացավ իր փեսացուի մասին, նրանք ոչ մի տեղ չեն առանձնացել: Իսկ Ռիմաս Տումինասի բեմադրության մեջ Օլգան միայնակ է մնում Օնեգինի հետ, ով նրան է սեղմվում ետևից և ձեռնահարում նրա բոլոր ինտիմ տեղերը: Ընդ որում Օլգան կրկին այն նույն գիշերաշապիկով է»:
Կրոկը այդ բառերի մեջ բազմաթիվ փաստական սխալներ և «անտաշ մեկնաբանություններ» է տեսնում և խոստանում, որ 2014թ.-ի սեպտեմբերին անձամբ կգտնի տիկին Լյուբով Նիկիտինային և կհրավիրի դիտելու իրենց թատրոնի ներկայացումը:
Թատրոնի տնօրենը զարմանքով նշում է այն փաստը, որ պաշտոնյաները «կառչել են մոսկովյան ամենահաջողված ներկայացումներից մեկին»: Նա ընդգծում է, որ «Եվգենի Օնեգինը» մեծ հաջողությամբ համաշխարհային հյուրախաղեր է ունեցել, ստացել է համաշխարհային մամուլի հիացմունքի գնահատականներ: Նրա ասելով, «Նյու-Յորք թայմս»-ը հրապարակել է հիացական գրախոսական:
«Ամերիկայում ես ապշած էի մնացել տպագիր թերթի խոսքի ազդեցության վրա, որին աներկբայորեն հավատում է հանդիսատեսը: Քննադատի կշռադատված խոսքը կարող է միանգամից ներկայացման տոմսերի վաճառքը դարձնել չափազանց ակտիվ: Ռուսաստանում առավել շատ վստահում են լարային ռադիոյին», նշում է Կրոկը և ավելացնում, որ ռուսական թատերական քննադատների մոտ չկա գեղարվեստական իրականության հստակ և օբյեկտիվ նկարագրությունը, որ «ամեն ինչ հարմարեցված է անձնային հարաբերություններին»:
Արդյո՞ք պետությունը պետք է ֆինանսավորի փոձարարական բեմադրությունները, հարցնում է մոսկովյան թատրոնի տնօրենը: «Սա անիմաստ հարց է, աբսուրդ: Յուրաքանչյուր բեմադրությունը փորձ է: Այդ իսկ պատճառով հարցը հնչում է այսպես՝ սկզբունքորեն պե՞տք է, որ պետությունը ֆինանսավորի թատրոնին»,- ընդգծում է նա և եզրակացությունը ներկայացնում հարցի ձևով. «Եթե այս հարցում կա հիմնախնդիր, ուրեմն ստացվում է, որ թատրոնը պետք է հեռանա ռադիոբեմադրությունների գոտի՞»:
Բայց այդ պարագայում նույնպես կարելի է ասել, որ դերասանն. « Ինչ-որ, այն ձևով չի ներկայացնում տեքստը, որ չկա հոգատար մոտեցում դասական տեքստի նկատմամբ և, վերջապես, կարելի է դիպչել նաև ենթատեքստերին»,- ասես հեգնանքով նշում է Կրոկը:
Թատրոնի ոլորտը անընդհատ ստեղծագործական որոնում է, նոր իմաստներ բացահայտելու ճեղքում: Ինչպիսի՞ կարծրատիպեր կարող են լինել ստեղծագործության համար: Այն կանոնակարգման չի ենթարկվում:
Կիրիլ Կրոկը ցավով արձանագրում է, որ թատրոնի նկատմամբ սկսվել է անտաշ հավակնությունների խրախճանք: «Այդ ալիքը կփորձի հասնել մեզ, իսկ գուցե և խեղդել»,- տագնապում է նա:
Ըստ նրա, այս իրավիճակի մեջ, թատերական հանրությունն ինքն էլ իր բաժին մեղքն ունի:
Թատերական ռեժիսորները հաճախ են դիմում ցնցման մեթոդներին, արձանագրում է Կրոկը և բացատրում, որ դա ավելի հեշտ է, քան մարդու խորքային իմասներով, հիմնախնդիրներով, նրա և հանրույթի հետ հարաբերություններով զբաղվելը:
«Ռուսական խաղացանկային թատրոնը ստեղծվել է, որպեսզի աշխարհն ավելի լավը դարձնի: Պետք չէ հրապուրվել ամենօրյայի խնդիրներով, բողոքական շարժումներով: Դա այժմեականության պարզունակ ըմբռնում է: Երիտասարդ ռեժիսորները հաճախ չեն տիրապետում իրենց մասնագիտությունն ամբողջ ծավալով և փրկությունը տեսնում են ցնցումներ առաջացնելու մեջ: Այստեղից է սկսվում այս ալեբախումը»,- ամբողջացնում է իր ասելիքի այդ հատվածը թատրոնի տնօրենը:
Կրոկը կարծում է, որ տրամաբանական կլիներ միմյանցից բաժանել խաղացանկային և փորձարարական (լաբորատորային) թատերական հրապարակները, որտեղ կարող են տարբեր ռեժիսորները և թատերախմբերը զբաղվել թատրոնով:
Ըստ նրա փորձարարական թատրոնի պատմությունն ամփոփվում է հետևյալում՝ հավաքել են թիմ, իրականացրել են նախագիծ, բավարարել են իրենց ամբիցիաները, քննադատները գրել են, որ դա նվաճում է կամ ձախողում և...վերջ: «Ներկայացման մասին բոլորը մոռացան, հանդիսատեսները չեն գալիս: Թատրոնը ձեռք չբերեց նոր լսարան, չբացեց նոր հորիզոններ: Արագ կեղծ հաջողություն ամեն գնով: Ահա այսպիսի նախագծային մտածողություն: Դրա համար պարտադիր չի պահել աշխատողների հսկայական հաստիք և շենք»,-գտնում է նա:
Իսկ հարցն այն է, թե ինչու՞ են պաշտոնյաները կառչել դասականից: «Հավանաբար մշակույթի ոլորտի պաշտոնյաները դասական գործերի ներկայացումները սխալմամբ ընկալում են որպես դպրոցական դասերին օժանդակությու՞ն»,-հարցնում է Կրոկը և տալիս իր իսկ հարցի սեփական պատասխանը. «Բայց թատրոնը կիրառական նշանակություն չունի: Մենք ցուցադրում ենք մեր ներկայացումները հասուն մարդկանց և ոչ թե անչափահասների համար, ովքեր ծուլանում են մինչև վերջ կարդալ Պուշկինի պոեմը և այդ պատճառով գալիս են թատրոն»:
Ըստ թատրոնի տնօրենի Մոսկվայի դուման և քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ս. Կապկովը դրանով չի, որ պետք է զբաղվեն: «Անհրաժեշտ է աճեցնել բոլոր ծաղիկները, որոնք աճում են թատրոնի դաշտում»,-ասում է նա և հարցնում, բայց ի՞նչ ծավալով:
Կրոկը կարծում է, որ օրինակ, եթե թատրոնը չի կատարում պետական առաջադրանքը, չի կարողանում ներկայացնել 250 բեմադրություն՝ ոչ թե տոմսերի վաճառքի 85 այլ՝ 45 տոկոս իրացման ցուցանիշով, չունի հանդիսատես և գոյություն ունի բացառապես այն բանի շնորհիվ, որ նրան հիմնադիրի կողմից ֆինանսներ են տրամադրվում բյուջեի տեսքով, ապա այդպիսի կոլեկտիվին, տրամաբանական կլիներ առաջարկել, որ հաջորդ տարվանից խաղար 125 ներկայացում՝ դահլիճի ամբողջ ծանրաբեռնվածության պայմանով:
Իսկ դա նշանակում է, որ նվազում է հիմնադրի կողմից թատրոնի ֆինանսավորումը:
«Տրամաբանական սկզբունք է, ով լավ է աշխատում, նա էլ պետության կողմից աջակցության ավելի մեծ հավակնություն պետք է ունենա: Իսկ նա, ով դեռ այնքան էլ լավ չի աշխատում, նրան պետք է ապահովել նվազագույնով, որպեսզի սովից չմահանա»,- հարցի լուծման այդ տարբերակն է առաջարկում Կրոկը :
Նա վստահ է, որ կառավարման այդպիսի տրամաբանական լծակները կարող են դառնալ աշխատանքի հզոր խթաններից ու մոտիվացիաներից մեկը: «Անհրաժեշտ է ապահովել թափանցիկ հաշվետվություն և տրամաբանակ ֆինանսավորման սկզբունքներ: Դա կկանխի ամեն տեսակի գաղտնի գործարքներն ու պայմանավորվածությունները»,- նշում է նա և զարմացած տալիս մինչև որս անպատասխան մնացած հարց. «Ինչու՞ Վախթանգովի թատրոնի բյուջեն ավելի փոքր է, քան Մոսկվայի ցանկացած այլ թատրոնինը» ու դրան տալիս թատրոնի նկատմամբ այդպիսի քաղաքականության իր արձագանքը. «Մենք պետության տված յուրաքանչյուր ռուբլու դիմաց աշխատում ենք 2,5 անգամից ավելի շատ»:
Իսկ դասական գործերի նկատմամբ իր գեղարվեստական նախապատվությունների վերաբերյալ թատրոնի տնօրենը նշում է, որ ինքը ողջունում է, օրինակ, դաշնային հայտնի թատրոններից մեկում բեմադրված աղմկահարույց ներկայացման կոմմերցիոն հաջողությունը: «Ես ներկա եմ եղել պրեմիերային, և երկրորդ անգամ չեմ գնա այդ ներկայացումը դիտելու: Հնարավոր չի տոմս ձերք բերել: Եվ դա լավ է: Դա կարևոր, բայց հաջողության հասնելու միակ չափանիշը չի»:
-