Կմեկնարկի մոնոներկայացումների «SOLO» 7-րդ միջազգային փառատոնը08.21.2014
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի10-ին Մոսկվայի «Ստրաստնու վրա» թատերական կենտրոնում կկայանա մոնոներկայացումների «SOLO» 7-րդ միջազգային փառատոնը: Հանդես կգան ռուսաստանցի, իտալացի, ֆրանսիացի, գերմանացի, լեհ, բելգիացի և ռումինացի դերասաններ: Ընդհանուր առմամբ, հանդիսատեսին կներկայացվի 13 ներկայացում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.mail.ru»-ին:
Ըստ կազմակերպիչների փառատոնի ընթացքում կներկայացվի դասական և պլաստիկ թատրոն, ժամանակակից պար, իմպրովիզացիոն թատրոն, կլինեն նաև բեմական լույսի և դերասանի վիրտուոզ խաղի համադրությամբ բարձր տեխնոլոգիական փորձարարություններ և այլն: