Ինչպե՞ս իջեցնել ձիուն բունկեր, որտեղ կայանալու է ներկայացումը08.25.2014
Իտալացի հայտնի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչին կբացի մոնոներկայացումների «SOLO» փառատոնը բունկերում, որը գտնվում է հողի ընդերքում՝ 16 մետր խորության վրա: Այդ մասին «Իզվստիա» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ինչպես տեղեկացրել է Մոսկվայի «Նա Ստրաստնոմ» թատրոնի տնօրեն և փառատոնի կազմակերպիչ Միխաիլ Պուշկինը «Collector Gallery» կոչվող ստորգետնյա սրահում, որն ընդհանուր առմամբ ունի 1000 քառակուսի մետր մակերես, կներկայացվի «Հուլիոս Կեսար: Դրվագներ» ներկայացումը:
«Մենք մի քանի անգամ հանդիպել ենք Կաստելլուչին, առաջարկել տարբեր թատերական հարթակներ, սակայն նրան ոչ մի բան չէր բավարարում: Իսկ հետո մենք գտանք այս բունկերը: Հենց որ Կաստելուչին տեսավ այն, ասաց. «Սա հենց այն է, որ կա»: Հիմա մեր առջև ծագել է մեկ այլ մեծ խնդիր՝ ինչպե՞ս այնտեղ իջեցնենք կենդանի ձի...»,- ինքն իրեն հռետորական հարց է տվել Միխաիլ Պուշկինը և հետո տվել լավատեսական պատասխան. «Բայց մենք այդ հարցն էլ կլուծենք»:
Աղմկահարույց եվրոպացի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչին իր նոր ներկայացման մեջ ձեռնամուխ է եղել մարդկային մարմնի և խոսակցական օրգանների ուսումնասիրությանը:
Փառատոնի կազմակերպիչների ասելով հանդիսատեսները ստիպված են լինելու նրա ձայնային դրաման դիտել կանգնած: