Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը կոտրել է ոտքը

09.04.2014

«Ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ Մոսկվայի Բոտկինյան հիվանդանոց է տեղափոխվել «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը: Այդ մասին թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Թատրոնի տնօրենն ասել է, որ լեգենդար ռեժիսորը վայր է ընկել տանը՝ լողարանում, «ըստ ամենայնի նա սայթաքել է»:

Ըստ բժիշկների Մարկ Զախարովի ոտքի կոտրվածքը միջին ծանրության է: Այժմ նրան նախապատրաստում են վիրահատական գործողության:

Մարկ Զախարովը 80 տարեկան է, որից 40-ի ընթացքում գլխավորում է «Լենկոմ» թատրոնը:

Հիշեցնենք, որ Մարկ Զախարովը ռուսական թատրոնի նշանավոր մեկ այլ ներկայացուցիչի՝ Մոսկվայի Երկիծանքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտի հետ վերջերս հանդես է եկել Մոսկվայում ձերբակալված հայ գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի պաշտպանությամբ, որի նկատմամբ հունիսի 13-ին սկսվել է դատական քննություն՝ հափշտակություն կատարելու և փողեր «լվանալու» մեղադրանքով:
    Դիտվել է 1018 անգամ