Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դոնատաս Բանիոնիսին կհուղարկավորեն Վիլնյուսում

09.05.2014

Լիտվացի դերասան Դոնատաս Բանիոնիսին կհուղարկավորեն կիրակ՝ սեպտեմբերի 7-ին, Վիլնյուսի Անտակալնիսյան գերեզմանոցի այն հատվածում, որտեղ հանգչում են արվեստի գործիչների շիրիմները: Այդ մասին հաղորդում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,,interfax,,-ին, որը փոխանցել է ,,BNS,, գործակալության տեղեկատվությունը:

Շաբաթ օրը դերասանի մարմինը կդիակիզվի, իսկ կիրակի՝ աճյունասափորը կդրվի Պանևիժիսի թատրոնում, որտեղ Բանիոնիսը սկսել է իր դերասանական կարիերան և երկար տարիներ աշխատել: Հոգեհանգիստը կկայանա երկուշաբթի օրը՝ Վիլնյուսում:

Դոնատաս Բանիոնիսը մահացել է Վիլնյուսում, սեպտեմբերի 4-ին, կյանքի 91-րդ տարում: Վերջին տարիներին նա տառապում էր սրտի հիվանդությունից:

Արտիստը ծնվել է 1924թ.-ին, Կաունասում: Պատանեկությունից սկսել է խաղալ սիրողական բեմադրություններում: 1944թ.-ին ավարտել է Պանևիժիսի թատրոնին կից ստուդիան: Այս թատրոնի բեմում դերասանը խաղացել է ավելի քան 100 դեր, իսկ 1980-1988թթ. եղել է այդ թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Կինոյում Բանիոնիսը իր դեբյուտը կատարել է1959թ.-ին: Նրան հռչակ են բերել Անդրեյ Տարկովսկու ,,Սոլյարիս,, , Սավվա Կուլիշի ,,Մեռյալ սեզոն,, և այլ կինոնկարները: Կինոյում նա մարմնավորել է ավելի քան 50 կերպար: 1974 թ.-ին նրան շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում:
    Դիտվել է 1257 անգամ