Ռեժիսորը երկար չի բացակայի և կհասցնի բեմադրել պլանավորված նոր մտահղացումը09.08.2014
Այսօր Մոսկվայի ,,Լենկոմ,, թատրոնի արտիստների ավանդական հավաքը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի առանց գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովի: Ինչպես արդեն հաղորդվել է լեգենդար ռեժիսորը իր բնակարանի լոգարանում վայր է ընկել և ստացել կոնքոսկրի կոտրվածք, որի բուժումը ենթադրում է վիրահատական միջամտություն:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, երեքշաբթի Զախարովին կտեխափոխեն Գերմանիա: Նրան կբուժեն Մյունխենի հիվանդանոցներից մեկում:
,,Լենկոմ,,-ի տնօրեն Մարկ Վարշավերն ասել է, որ Զախարովը երկար չի բացակայի: Ըստ նրա ,,սեպտեմբերի երկրորդ կեսին Զախարովն ունի նախօրոք պլանավորված նոր ներկայացման փորձ:
Նոր թատերաշրջանում նախատեսվում է բեմադրել «Վալպուրգյան գիշեր,,-ը, որը իրենից ներկայացնելու բեմական երևակայություն՝ ըստ Վենեդիկտ Երոֆեևի ստեղծագործությունների,, ,-նշել է թատրոնի տնօրենը: