Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիլնյուսը հրաժեշտ տվեց իր նշանավոր դերասանին

09.08.2014


Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վիլնյուսում վերջին հրաժեշտը տվեցին Դոնատաս Բանիոնիսին: Այդ մասին ,, tvkultura.ru,,-ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը վախճանվել էր սեպտեմբերի 4-ին, կյանքի 91-րդ տարում: Հրաժեշտը կայացավ սուրբ Հովհաննեսի կոստյոլում: Արտիստը կհուղարկավորվի Վիլնյուսի հին Անտակալնիսյան գերեզմանոցում:

Արտիստը ծնվել է 1924թ.-ին, Կաունասում: Պատանեկությունից սկսել է խաղալ սիրողական բեմադրություններում: 1944թ.-ին ավարտել է Պանևիժիսի թատրոնին կից ստուդիան: Այս թատրոնի բեմում դերասանը խաղացել է ավելի քան 100 դեր, իսկ 1980-1988թթ. եղել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Կինոյում Բանիոնիսը իր դեբյուտը կատարել է1959թ.-ին: Նրան հռչակ են բերել Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս», Սավվա Կուլիշի «Մեռյալ սեզոն» և այլ կինոնկարները: Կինոյում նա մարմնավորել է ավելի քան 50 կերպար: 1974 թ.-ին նրան շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում:
    Դիտվել է 1104 անգամ