Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհում առաջին 3D ձևաչափով մյուզիքլը կներկայացվի Եվրոպայի ամենամեծ բեմում

09.11.2014

3D ձևաչափով աշխարհում առաջին մյուզիքլը կբեմականացվի նաևՄոսկվայում, Ռուսական բանակի թատրոնում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ,,-ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:

Ռետրո-երաժշտություն, ռետրո-ավտոմեքենաներ, ռետրո-հագուստներ: Թատերական միջավայր մտնողին կթվա, որ ինքը հայտնվել է համր կինոյի ժամանակաշրջանի Հոլլիվուդում: Ահա և ,,երազանքների ֆաբրիկայի,, առաջին սեքս-խորհրդանիշը՝ հրաշալի Պոլա Նեգրին, եվրոպացի առաջին դերասանուհին, ում առջև խոնարհվեց ամերիկյան կինոյի մայրաքաղաքը:

,, Պոլա Նեգրի,, մյուզիքլը հանդիսատեսին կտանի արևելյան շուկա, մեկ էլ դեռ այդտեղի հրաշքները լիովին չճաշակած՝ կհասցնի անապատ կամ էլ շքեղ սրահներից կտեղափոխի հոլլիվուդյան ստուդիա: Եվ այդ ամենը՝ վիրտուալ 3D ձևաչափով:

Սակայն ներկայացման մեջ կհայտնվեն նաև իսկական ձիեր ու ինքնաթիռներ: Եվ այդ ամենը հանդիսատեսին կթվա ոչ միայն իրական , այլև նրան կդարձնի բեմի վրա կատարվող գործողությունների մասնակից, չէ՞ որ 3D ձևաչափը չգիտի, թե ինչ է բեմ-հանդիսասրահ սահմանագիծը:

Իսկ ինչպե՞ս են կարողանում այդ տարածական վիրտուալության մեջ իրենց դերերը խաղալ դերասանները:

Իրինա Մեդվեդևա (Պոլ Նեգրիի դերակատար) – Ցնցող է նույնքան, որքան որ դիտելը, քանի որ այս ծավալը տեսնում է ոչ միայն հանդիսատեսը, այլև զգում ենք մենք՝ բեմի վրա գտնվողներս՝ և ալեբախումը, և սարերը, և ծովը...

Մաքսիմ Լեոնիդով (Էրնստ Լյուբիչի դերակատար) – Յանուշը գիտեր ինչով ինձ կաշառել; Նախ ցույց տվեցին 3D էֆեկտներ և ես հասկացա, որ դա հոյակապ ավանտյուրա է: Այս ամենին մասնակցելը ինձ հետաքրքիր է:

Յանուշ Յուզեֆովիչ (,,Պոլ Նեգրի,, մյուզիքլի ռեժիսոր) – Երբ տեսա ,,Ավատարը,, , հասկացա, որ տեխնոլոգիաներում ինչ-որ կարևոր բան է տեղի ունեցել և մտածեցի՝ իսկ ինչու՞ դա չվերցնել թատրոնի համար: Ես նույնիսկ չգիտեմ, թե որքան են ծախսել, դա նշանակություն չունի: Բայց սա թատրոնի ապագան է և դա նշանակություն ունի: (Նշենք, որ ըստ ,,ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, այս ներկայացման վրա ծախսվել է 7 մլն դոլար ):

Գոշա Կուցենկո (Էրնստ Լյուբիչի դերակատար)- Երբ ի հայտ եկավ առաջին 3D պատկերը, Յանուշը, տանը, հեռուստացույցի առջև գարեջուր խմելու փոխարեն, հանկարծ գլխի ընկավ... Նա մի կողմ դրեց ,,Կոկա-կոլայի,, և հանքային ջրի շշերը և սկսեց նայել, թե ինչպե՞ս են դրանք ստվեր գցում: Հենց այդպես էլ հիմա նա մեզ է դիտարկում՝ ինչպես հանքային ջրի ու հյութի:
Լեհ ռեժիսորի խոստովանությամբ տեխնիկական նախապատրաստության համար պահանջվել է 2,5 տարի: Իսկ կոնկրետ բեմը հարմարեցնել ներկայացմանը, բավականին պարզ է, եթե, միայն, հարթակի մասշտաբները դա թույլատրում են:

Գենադի Միրգորոդսկի (Մյուզիքլի գլխավոր պրոդյուսեր) – Ահա այն պատուհաններից է գալիս պրոեկցիան: Այնտեղ գտնվում են աշխարհում ամենահզոր պրոեկտորները: Քանի որ էկրանը նույնպես աշխարհում ամենամեծն է (26 մ), ուրեմն բեմի խորությունը պետք լինի 44 մետր կամ ավելի շատ:

Սա Եվրոպայում ամենամեծ թատերական հարթակն է: Այն իդեալական վայր է այսպիսի շքեղ ներկայացման համար: Այդ իսկ պատճառով հեղինակները հուսով են, որ մյուզիքլը Ռուսական բանակի թատրոնում երկար կմնա: Առայժմ պլանավորված է 100 ներկայացում: Պրեմիերան կկայանա սեպտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ լեհ ռեժիսոր Յանուշ Յուզեֆովիչի բեմադրությամբ Պոլա Նեգրիի մասին աշխարհում առաջին 3D ձևաչափով մյուզիքլը առաջին անգամ ներկայացվել է Սանկտ-Պետերբուրգում՝ Լենսովետի անվան մշակույթի տանը:
    Դիտվել է 1881 անգամ