Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեվատրման արարողություն

09.21.2014


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ,ի թիվս գիտության, տնտեսության, առողջապահության, , ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչների, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողների, պետական պարգևների կամ կոչումների են արժանացել նաև հայ թատերական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ:

Մասնավորապես՝ ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Փիլոյանը, Մագդա Մկրտչյանն արժանացել են ՀՀ վաստակավոր արտիստի, իսկ Վահան Բադալյանը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի կոչումների:
    Դիտվել է 1036 անգամ