Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոլոր ժամանակների ամենահաջողակ մյուզիքլը

09.23.2014

«Թագավոր Առյուծը» մյուզիքլի թատերական տարբերակը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենահաջողակ բեմադրությունը: 1997 թ.-ից մինչև հիմա մյուզիքլն ամբողջ աշխարում վաստակել է 6,2 մլրդ դոլար: Այդ մասին «BBC»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բեմադրության հիմքում ընկած է 1994 թ.-ին վարձույթ դուրս եկած, Դիսնեյի ստուդիայում նկարահանված անիմացիոն ֆիլմը: Կինոնկարի համար երգերը գրել է բրիտանացի երգիչ Էլտոն Ջոնը:
«Թագավոր Առյուծը» անիմացիոն կինոնկարի եկամուտը գերազանցել է անգամ առաջին տեղում ընթացող «Օպերայի Ուրվականին», որը վարձույթում հայտնվել է 1986 թ.-ին և հավաքել է մոտ 6 մլրդ դոլար:
    Դիտվել է 976 անգամ