Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Տերրիտորիա» դպրոց-փառատոնը մեկնարկեց Աքրամ Խանի ներկայացումով

10.01.2014

Այսօր՝ հոկտեմբերի1-ին Մոսկվայում ««iTMOi» («in The Mind Of Igor»). Բալետի պրեմիերայով մեկնարկեց «Տերրիտորիա» դպրոց-փառատոնը: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հնդկական ծագումով բրիտանացի խորեոգրաֆ Աքրամ Խանի ներկայացումը նվիրված է կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկուն, ում մոտ ռուսական մոդեռն երաժշտության մեկնաբանությունը այնքան պայթյունալի էր, որ դրա ալիքները դեռ գալիս են, թեև անցել է ավելի քանի 100 տարի:

Խանի ներկայացումը կոչվում է «Իգորի գլխում» և որպեսզի պատկերացվի, թե ինչ է կատարվում այնտեղ, այդ գլխում, Խանը ելակետ է վերցրել երաժշտական մոտիվի մեջ ամենագլխավորը՝ հեթանոսության փիլիսոփայությունը, այդ գաղափարի ծիսակատարությունը:

Այս փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը: Հատկանշական է, որ այս միջոցառման ծրագրի շրջանակներում ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործական բուհերի 100 ուսանողի համար կանցկացվի ինքնատիպ կրթական նախագիծ: Փառատոնի ընթացքում նրանք կդիտեն երկու համաշխարհային և 3 ռուսական պրեմիերաներ, կհանդիպեն այդ բեմադրությունների հեղինակների ու մասնակիցների հետ, այդ թվում Բեռլինի «Շաուբյունե» թատրոնի ռեժիսոր Թոմաս Օստերմայերի հետ, ներկա կլինեն փառատոնի արթ-տնօրեն Թեոդոր Կուրենտզիսի բեմադրական բաց փորձին և այլն:

    Դիտվել է 1000 անգամ