Ռուսական թատրոնի ավագագույն ռեժիսորը ծանր վիճակում հոսպիտալացվել է10.02.2014
Մոսկվայի Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Սեպտեմբերի 30-ին իր 97-ամյակը նշած ռեժիսորի մոտ ախտորոշվել է սրտի անբավարարություն, այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին հայտնել է նրա կինը՝ Կատալին Լյուբիմովան:
Դեռևս 2012թ.-ի հոկտեմբերին Յուրի Լյուբիմովը մեկ անգամ հոսպիտալացվել էր Մոսկվայի թիվ 23 կլինիկական հիվանդանոցի սրտաբանության բաժանմունք, իսկ այդ նույն ամսվա վերջերին հայտնի դարձավ, որ նա գտնվում է կոմայի մեջ: Դրանից հետո նրա առողջական վիճակում նկատվել էր դրական տեղաշարժ, իսկ մեկ ամիս անց նա արդեն դուրս էր գրվել հիվանդանոցից:
Լյուբիմովը ծնվել է 1917 թ.-ի դեպտեմբերի 30-ին: 1964-1984 թթ.-երին նա գլխավորում էր իր կողմից հիմնադրված Տագանկայի թատրոնը: 1984 թ.-ին նա զրկվել է խորհրդային քաղաքցիությունից: 1989 թ.-ին կրկին հնարավորություն է ստացել վերադառնալ հայրենիք և ղեկավարել իր կողմից հիմնած թատրոնը:
2011 թ.-ի հունիսին նրա և Չեխիայում հյուրախաղերով հանդես եկող իր թատերախմբի միջև ծագեց կոնֆլիկտ: Դերասանները պահանջում էին իրենց հոնորարը: Լյուբիմովը վճարեց դերասաններին, բայց հայտարարեց, որ այլևս նրանց հետ չի ցանկանում շարունակել աշխատանքը և հեռացավ թատրոնից:
Դրանից հետո նա համգործակցել է այլ թատրոնների հետ: 2013 թ.-ի հունիսին նրա ղեկավարությամբ Ռուսաստանի Մեծ թատրոնում բեմադրվեց «Իշխան Իգոր» օպերան: